Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխատավոր պարոնները յուրյանց բաժանած տոմսակների թիվը, կանխավճար պարոնների անունները, նոցա ստանալի օրինակների թիվը և սորա համեմատ ստացած գումարը յուրաքանչյուր տոմսակ դուրս տալու ժամանակ նշանակած լինելով տպած տետրակի մեջ, որ մեք նոցա ուղարկում ենք և որ բաղկացնում է տոմսակների մասը, կը բարեհաճեն մեզ ուղարկել հետևյալ հասցեով—В. С.-Петербу рге, На Васильевском острове, в Биржевом переулке, в доме Меняева, на квартире, под № 46-м, Кандидату С.-Петербургскаго Университета, Михаилу Налбандову.

St.-Petersbourg. (Russie) pres de la bourse d’Hollande, maison Menlaeff. a Mr. Michel Nalbandoff.

Մեր ստորագրության և մեզանից նշանակած աշխատավոր պարոնների ստորագրությամբ վավերացած տոմսակներին պատասխանատու ենք կացուցանում մեր անձը և՛ քաղաքականապես և՛ բարոյապես։

Կանխավճար պարոնները յուրյանց տոմսակը մեզ կամ աշխատավոր պարոններին ներկայացնել և քարտը պահանջել այն ժամանակ ունին իրավունք, երբ օրագրի մեջ հրատարակենք նորա տպագրության ավարտվիլը որի համար գործ կդնենք մեր բոլոր ույժը և զորությունը։

Ազգային օրագրերից խնդրում ենք մեր հայտարարությունը տպել յուրյանց թերթերի մեջ, որով մեծապես պարտական կկացուցանեն մեզ։

Հրատարակող Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆՏ

Հունիս 20, 1862։

Ս. Պետերբուրգ։