Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչվիլ, քան թե բաց աչքով մեր մարդկությունը, մեր մարդկային ազատությունը և իրավունքը ուրանալով, պարոն Չամուռճյանի հետ բռնվիլ բարոյական հարինքից և ճոճալ մի տղա յամտութենից դեպի մյուս սոփեստությունը, միսխոլաստիկականութենից դեպի մյուս աբեղայամտությունը։

Երջանիկ կհամարինք մեզ, հռչակելով մարդկային ազատությունը, իրավունքների հավասարությունը, որոնք ստրկացած են կամ բռնակալների կամ դարավոր ավանդությունների (tradition) որևէ խաժամուժ ամբոխի (և այս կերպով մարդադիր օրենքը շեղված բնականից, ոչ Մովսիսի տախտակներից, այլ այն շավղից, որ բացում էր մարդկային բանականությունը) բամբասվիլ և հայհոյվիլ, քան թե Կրոնական ժողովի օրհնությունը վայելել պարոն Չամուռճյանի շնորհակալության հետ, Պողոս չարագործը եկեղեցական ճանաչելով, հարստահարության կողմնակից լինելու թեությամբ։

Քա՛վ լիցի մեղ. ո՛չ երբեք: Պարտավորվածը քահանա ճանաչելով պիտի արհամարհենք քահանայությունը, կամք չունինք․ մատնելով չարագործը քաղաքական կառավարության ձեռքը, միմիայն պաշտպանում ենք հասարակաց իրավունքը։

Եթե պարոն Չամուռճյանը երկար տարիներով, հարակցություն ունենալով եզվիտների հետ և շատ անգամ գործիք լինելով նոցա ձեռքում, ամենայն քաղաքական իրավադատության մեջ տեսանում է ինկվիզիցիո, հանցանքը մերը չէ, այլ յուր տգիտությանը, որ չէ կարողացել մինչև այժըմ ուսանել եվրոպացիների փոքր ի շատե ազատ օրենսդրությունքը։

Անգլիական պառլամենտները խավար դոմինիկյանների ժողովները չեն, անգլիական օրենսդրությամբ մարդու անձնավորությունը պաշտպանված է ամենայն կերպ, առավել քան թե բոլոր Եվրոպայի մեջ, բայց կան հանցանքներ, որ մահով է պատժում այդ ազատ կառավարությունը։

Իսկ մեք Պողոսի համար մահապարտության խոսք արած չէինք, և վատությունը միայն հարկադրել էր պարոն Չամուռճյանին քաշքաշելով մերասածը, ինկվիզիցիոն հանդես հանել։

Թող ընթերցող հասարակությունը վերստին կարդա Պողոսի չարագործությունքը Մեղուի մեջ և թող կարդա ոչ որպես սոսկ լուր, որ վերաբերություն չուներ ընթերցողներին, այլ որպես մարդ և մարդկային զգացողությամբ։

Աղջկա կուսությունը խախտել, հետո ամուսնացնել նորան յուր մանուկ փոքրավորի հետ, հետո ստիպվելով առևանգյալ կնոջ բողոքելուց,

12