Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փիլիսոփայական համակարգությանց ժամանակները անցան, այժմ կը- րիաիկի ժամանակ է. համակարգությանդ կործանումը արդեն մի մեծ և հոյակապ համակարգություն է, թեև կործանվածների պես գլուխներ,պրակներ ու կատեգորիներ չունի։ Բարվոքել մարդկային կյանքը—ա- հա' փիլիսոփայությունը. ինչ ճամփով կուզես գնա, միայն թե խորհուրդը և նպատակը այն լինի: Հայտնի է, թե ավելի կարճ, ավելի բնական և ավելի հաջող ճամփան ընտրելի է, քան այն բարակ և միգապատ ճամփաները, որ ցույց էին տալիս այս ու այն փիլիսոփայական համակարգությունքը։

Հայմը Գ դասի մեջ ասում է. << Հրեական (մովսիսական) օրենսդրության ոգու մեջ, Հեգելի կարծիքով, ցոլանում է Քանթի փիլիսոփայության ((վերացական մորալիզմը)). ս ե ր ը և կ յ ա ն ք ը, ահա այն հասկացողությունքը, որ օգնում են Հեգելին ներս մտնել քրիստոնեական կրոնի և նորա արարողությանց խորունկ. խորհրդի մեջ։ Հրեական ոգու մեջ—սորանով մտածում է նա (Հեգելը) հասկանալ վերը հիշած հակադրությունը, այս պատճառով աշխատում է համեմատություն դնել քըրիստոնեության գլխավոր հիմքերի և սիրոլ և կյանքի հասկացողության մեջ — հրեական հասկացողությամբ ներողության և հանցանքի մեջ անանցանելի վիհ կար, բայց օրենքով տրված պատիժը համարվում էր ((մաքուր արդարադատություն. հանցանքի և պատիժի շաղկապը է լոկ հավասարությունը և ոչ կյանքը))։ Աչքի տակ առնելով միմիայն այս հավասարությունը, անհնարին է խոսք ևս մեջ բերել հաշտության և ապրեցնելու մասին։ Բոլորովին ուրիշ բան է, երբ սերը կլինի կրոնի կենտրոնը, բարոյականության գլխավոր նշանաբանը։ Միմիայն նույն իսկ մարդուց, նորա ամբողջ գոյությունից է բխում և հանցանքը, և օրենքը, և ճակատագրի իրավունքը։

Այսպես էին այն ժամանակ — ասում է Հայմը—Հեգելի հասկացողությունքը սիրու իսկության մասին, որպես մարդու բոլոր բարոյական ձգտողությունքը կառավարող գործիքի մասին։ Հայտնի է, թե քրիստոնեության էական տարրը սերն է. հայտնի է, թե մեծ հիմնադիրը իր վարդապետությամբ վեր ի վայր կործանվեց <<ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» վարդապետությունը. հայտնի է, թե քրիստոնեության նպատակն է ընկերական կյանքի բարվոքումը, մինչդեռ մովսիսական կրոնից եսական ոգին բխում է ամեն մի քայլափոխում ։

Ուրեմն, քրիստոնեությունը հիմնված լինելով սիրու վրա, ուրեմն, և ներող և զիջանող տարրի վրա, որ լինելով միևնույն ժամանակ այդ