Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յանի ընդդեմ, և պաշտպանությունքը նախ ապարքա Հակոբ II-ին և վերջը նորա որդուն, որ 70 տարի թագ խնդրելով թափառեցավ մուրացկանությամբ։ Բոռքը էլ չէր հիշում, թե ինչ որ Լուդովիկոս XIV-ը սկսել էր, XV-ը շարունակել էր, ավելցնելով իրեն անառակությունքը, շռայլությունքը և ֆրանսիական ազգի հարստահարելը. նա մոռացել էր, որ XVI նոցանից ոչ միայն պակաս, այլև ավելի էր անցել ամեն չափ ու կշիռ և ֆրանսզների համբերությունը եթե ապառաժ լիներ, չէր կարող դիմանալ որ չպատռեր։ Նա էլ չէր հիշում Անգլիո քաշածները Կարլոս I ձեռքից, չէր հիշում երկայն-պառլամենտը, քաղաքական պատերազմ¬ ները և այսպես անվանված պոչի (երկայն պառլամենտի մնացորդքը) լրբությունքը։ Բոռքի ժամանակ անգլիացիք ազատ շունչ էին քաշում, ազգի ազատությունը վաղուց ահա դրած էր Ալբիոնի ապառաժների վրա։ Նա միայն մեկ խոսք ուներ—մա՜հ ֆրանսիական անաստվածներին, մա′հ թագավորասպաններին, մա՜հ ապստամբներին:

Գերմանական ազգը մեծ ազգ չէ և նորա փոքրությունը և մեծու¬ թյան անընդունակությունը արդեն իրողապես երևում է նորա քաղաքական կյանքում պարզ և շոշափելի կերպով։ Երեսունից ավելի կտորներից բաղկացած նեղսիրտ և միմիայն ֆրանսիական մեծ հեղափոխության շնորհքով մի փոքր մարդ դարձած կառավարություններով, մթնացնում է այն լուսակամարը, որ կապել էին նորա վրա Գյոթեն, Շիլլերը, Լութերը ։ Չնչին և ափի չափ տերությունքը իրենց մեջ կենտրոնացած, իրենց կնիքը խոր տպավորում են իրենց հպատակների վրա, որոնց, թող կրոնական, այլև ընկերական կյանքի թշնամությունքը, մանր և կեղտոտ դիպվածներում միշտ ոտնահար են եղել և պիտի միշտ լինին գերմանականության ։

Ընկած լինելով այսպիսԻ խեղճ վիճակի մեջ իրողապես, գերմանիկ ոգին իր ելքը աշխատեցավ փնտրել անպտուղ իդեալների մեջ և մինչև այսօր չպակսեցան բերանաբաց փիիլիսոփաներ, որ քամի կուլ տալով իդեա քարոզեցին, առանց այդ սքանչելի իդեան երբևիցե, իրենց համար մարմնավորել կարողանալու։ Իրավունք ունի հռչակավոր Բոկլը դատապարտել նոցա այս նեղսիրտ ըստ էության, բայց գերմանական հասկացողությամբ լայն և հոյակապ ուղղությունր։ Եվ միայն Բոկլը չէ, որ դատապարտեց այս սուտ ուղղությունը: Ամեն խելքը գլխին մարդ, որ գարեջրի շոգիներով չէ բթացրել իր ուղեղը, ասել է ուրեմն և զգում է, երբ երես առ երես քսվում է իրական աշխարհի հետ, նա դատապարտել է և պիտի դատապարտե ։ Չնայելով այս բոլորի վերա, երբ Հեգելը քաղաքից քաղաք և կայսրությունից կայսրություն իր սքանչելի մտահայաց 132