հոհեվարական տխրությամբ։ Դուք կասեք ինձ, թե նոքա հանցավորք են և մահի արժանի դատվածք. համաձայն եմ, բայց ինչ հանցանք եք գործել դուք ինքներդ, որի համար դատապարտվել եք ականատես լինել մահապարտության» (երես 284)։
Ասես թե իրավունք ունին, մինչ կարծում են թե Հեգելը իր փիլիսոփայությամբ կամենում էր Գերմանիո Մաքիավելին լինել և իրավ որ, ինչպես նորա վարդապետությունը համեմատվելով դեպքերին կերպարանափոխ է լինում, ինչպես վերջինը ջնջում է առաջինը։ Բայց ֆլորենտացի պուպլիցիստը, մեզ թվում է թե ավելի խոր մտած է իր առջևը դրած գաղափարի մեջ, ավելի համարձակ հաստատությամբ բռնել է ամեն կողմից իր առջևի խնդիրը։ Հեգելը իր քաղաքական ասպարեզը «Գերմանիան տերություն չէ այլևս» երեմիականով, ավարտեց իր ընթացքը անգլիական կառավարության ընդդեմ անհիմն զևզեկությամբ։ Զարմանալի է այս կողմից նմանությունը Հեգելի և անգլիացի Բոռքի միմյանց հետ։ Բոռքը իր ծերության ժամանակ, մանավանդ ընկճված իր որդու մահի կսկծի տակ, չկարողացավ կլլել Ֆրանսիս մեծ ռևյուլյուցիոն. Բոռքը, որ իր բոլոր կյանքը և ուժը մինչև այն ժամանակ թափել էր ազատություն պաշտպանելու համար, չվախենալով նորա կերպարանքներից, Բոռքը, որ յուր հայրենիքի անձնական օգուտը երկու ձեռքով զոհում էր ամերիկյան անկախության, որի մեջ ազատության նախագաղափարը ուներ մի հզոր փաստաբան երեսփոխանական պալատի մեջ, իր հոգու վերջին կարողությունքը ամենայն ուժգնությամբ գործ դնելով Ֆրանսիո հեղափոխական շարժողության, խաչակիր արշավանք քարոզեց ֆրանսիական ազգի ընդդեմ։ Նա հիվանդ էր այն ժամանակ հոգեպես, որդու կորուստը դղրդել էր նորա ուղեղը, ուստի և նորա աչքի առջև երևում էին միայն էոլդովիկոս XVI-ի և Մարիա Անտուանետտի արյունոտ գլուխները, այդ դարձել էր նորա համար անշարժ գաղափար (idée fixe). նա էլ չէր հիշում Լուդովիկոս XIV-ի բռնակալուտյունը, որ շարունակ 50 տարի ոչ միայն քամեցին Ֆրանսիո արյունը և հոգին, ոչ միայն իրը փոխանակեցին անառակ և փտածին կեղևի հետ, այլև հանգիստ չտվին բոլոր Եվրոպային: Նա մոռացել էր թե ինչպե՛ս այդ փառամոլ և բորբորիտոն ճակաճնությամբ վարակված Բուրբոնը ամեն կողմից վնասում էր Անգլիային, երբ Կարլոս II և Հակոբ II Ստյուարտները Լուդովիկոսի արծաթագին վասսալներ դառնալով, մանավանդ այս վերջինս, նենգում և դավում էին Անգլիո ազատության։ Նա մոռացել էր Բուրբոնների (Լուդ[ովիկոս] XIV և XV) հետամտությունքը և ձգտողությունքը Վիլհելմ Օրանժյանի