Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միտությունը, որովհետև վտանգ է տեսնում այդ բանի մեջ: Անգլիական տերությունը գտնվում է— եթե հավատանք գերմանական փիլիսոփայի խոսքերին — այնպիսի գրության մեջ, որ նա ամեն ուրիշից ավելի բարվոքում է , պահանջում, բայց միևնույն ժամանակ ամեն ուրիշից պակաս է ընդունում նորան:Մանրամասնությանց՝ խոր հարգության արժանի գիտությամբ, Հեգելը ցույց է տալիս անգլիական կառավարչության ստույգ թերությունքը: Առանց պայմանի պիտի համաձայնել կրիտիկոսի (Հեգելի) հետ ամեն բանի մասին, ինչ որ նա ասում է օրինակի համար անճոռնի անդրանկական (майоратный) կառավարության, հոգևոր ծուխերի անկար գությանց և ուրիշ տեսակ արտոնությանը, անգլիական եկեղեցու դրությանց անճոռնի կառավարության Իռլանդիո և նորա տնտեսական և ընկերական հարաբերությանց մասին: Ինչպես Հեգելը, նույնպես ոչ ոք չի պաշտպանել—թողնելով այդ իրավունքը չնչին հնապաշտների—դարերի ժանգը, որ այլանդակում է անգլիական կառավարչությունքը։ Տակավին կարելի է համաձայնել և այս բանում, թե անգլիական կառավարչությունքը (учреждения) երևեցնում են մի «անհոգ հավաքույթ ստորասական սահմանադրությանը», որի հակառակ նոր տերութենական կառավարչությանց ներքին աճելության հայտնի սկզբանց վրա հիմնված ավելի պարզ ձևերը, գոնե տեսական հարաբերությամբ կարող են համարվել որպես առաջադիմություն»։

Այս խոսքերում, պ. Հայմը մեծապես սխալվում է. և դորա պատճառն է դարձյալ գերմանական փիլիսոփայությունը։ նորա որպես առաջադիմություն ընդունած «պարզ ձևերը», որ հիմնված էին նոր տերութենական կառավարչությանց ներքին աճելության վրա, ի՜նչ արդյունք ցույց տվեցին, երբ գործ դրվեցան։ Ստույգ է, որ պ. Հայմը ինքն էլ զգում է այդ բանի գործական ամլությունը, ուստի և սահմանափակում է առաջադիմության ասպարեզը «գոնե տեսական հարաբերությամբ» խոսքով։ Զարմանալի է, որ չկամին հասկանալ, թե մի փոքր թերի,բայց գործադրելի ձևը ավելի նախընտիր է, քան թե գաղափարական կատարյալը, որ բոլորովին անգործադրելի է։ Հա, շատ ընտիր գաղափար, բայց որ չես կարող նորան մարմնացնել, չես կարող գործ դնել, օգուտը ինչ է։ Բայց պետք չէ մոռնալ, որ գերմանական չոր գաղափարի գերի փիլիսոփայության իջնելու կետն է այս։ Ես անհամ կերակուր եմ ուտում, փիլիսոփան չէ հավնում և իր մտքի մեջ ավելի համեղ կերակրի գաղափար ունի և ասում է, թե գոնե տեսական հարաբերությամբ ինքը ուղի՛ղ է, որ հավան չէ իմ հացին։ Դե սատկեցեք քաղցած։ Անգլիան իր կառավարության ստգտանված ձևերով, այսօր առաջինն է Եվ