Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոպիո մեջ ազատության մասին, և անգլիական մարգը իրավամբ կարող է պարծենալ իր ազատությամբ, մինչդեռ ուրիշները և մանավանդ խեղճ ողորմելի գերմանացիք ցեխում խրված, նախանձու տրաքում են և տակավին հավան էլ շեն Անգլիային։ Տո՛, մի նորա չափ ազատություն ձեոքդ բեր, հետո խոսիր է՜. ղարաբաղցու ասածը չլինի<<ըռխին յաշիր>>։ Բայց մենք շուտով կհասնենք այն թթվուտին, որի տեսությունը միայն պրծացնում է գերմանացու շապիկը։ Նա չէր կարող տանել կամ տեսնել երբևիցե կամ ուրևիցե <<հանրապետական տարր>> սահմանադրության մեջ. սորանից վախում է գերմանացին, ինչպես ագռավը խրտվիլակից, առանց քննելու, թե այդ երևույթը ամենևին անվնաս է, եթե գործ է գրվում միայն որպես զուգակշիռ պահող տարր ընդդեմ նեղսիրտ գրականության։

<<Բայ>>, շարունակում է Հայմը, որպես թե սթափվելով և հետևյալ գրությամբ իր առաջվա կարծիքները հիմն ի վեր կործանելով, «բայց»— ասում է նա, «չէ կարելի երևակայել ավելի միակողմանի դատողություն,քան թե այն, որ բացառոցարար հիմնված է անգլիական տերութենական կյանքի այս մութ կողմերի վրա, և դոցա պատճառով չէ ուզում տեսնել նորա մեջ շրջան առնող ազատ ուժերի հարստությունը: Այստեղ վերստին հաստատվում է մեր խոսքը, թե ազատության կենդանի գործողությունը (процесс) մեր փիլիսոփայի համար, ըստինքյան ոչինչ արժեք չունի և թե նա (Հեգելը) դորա հակառակ տեսնում է ազատության բոլոր արժանավորությունը հասկացողության համակարգութենում և առարկայապես (объективно) կազմակերպված, հայտնի կարգի մեջ բերված թեև անազատ, դիվանապետական (buregrattic) պոլիցակազմ ազատության մեջ»։

Հայտնի է, թե ազատությունը իսպառ կործանել նախադասությունը, համազոր վերը մեջ բերված երկար բարակ ճառին, թե ինչպե՜ս է Հեգելի կարծիքը ազատության մասին։ Ինչ որ Հայմին վերաբերվում, նա ասես թե մի սառնություն է զգում իր մարմնի մակերևույթի վրա, որ տարածվում է, երբ հիշում է այս տեսակ փիլիսոփայական այլանդակությունքը և անմիջապես մերժելով նորանց, աշխատում է թուլացնել անախորժ տպավորությունը այդ ժանգոտ գաղափարների թե իր և թե լսողի վրա։

<<Հասկանալի է, — շարունակում է Հայմը, — թե ինչ խորհուրդ պիտի վերագրել Հեգելի սահմանադրական շինվածին և նորա պատահաբար ինքնավարությունր (самоуправление) հարգելուն։ Ոչ մի տեղ ինքնավարության սկզբունքը չէ հասել մինչև այդ աստիճան պարունակության