Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյանքի մեջ պաշտոն չունի. նա այն միջոցին ճնշված է նեղ շրջանակի մեջ և որոշված նպատակով՝ մեռցնել կամ մեռնել։

Բայց այնպես նեղ, որոշյալ և սահմանափակ չէ մարդկային կյանքի առողջ վիճակը։ Զինվորը միայն թշնամու հետ կարող է զարկվիլ, ուրիշ ոչինչ պետք, ոչինչ հարաբերությունք, ոչինչ վիճակ չէ կարող նորան պատահել։ Իսկ մարդկային առողջ կյանքը իր լայն ճանապարհի վրա ամեն վայրկյան զարկվում է անթիվ պետքերի, անհամար հարաբերությանց և վիճակների հետ։ Հայտնի է, թե այս երկու մոմենտքը, պատերազմը իբրև ցավագարական (патологический) և առողջ կյանքը իբրև բնիկ նախագաղափարական (нормальный), երբեք չեն կարող միևնույն լարով չափվիլ, միևնույն ուղղությամբ քայլել, առանց անօգուտ և վնասակար դառնալու: Բայց ի՛նչ անես, որ հեգելի պես մարդը փրկություն էտեսնում բռնական ֆրիդրիկոսների ձեռքով դարբնված շղթաքի մեջ, քանթե այն սահմանա դրության, որ միմիայն անգլիական մարդը կարողացավ իրագործել և որին հաջորդեց ուրիշ կերպարանքով նորա գաղթական եղբայրը' Հյուսիսային ամերիկյան դաշնակցությունը։

Ո՛վ չէ տեսնում, որ անգլիական սահմանադրությունը տակավին չէ հասած իր վերջին կատարելության, բայց խնդիրը այստեղ է, թե այդ կատարելություն ասվածը արդյոք անշա՞րժ նպատակ է, դեպի որը մոտեցներ ամեն մի հաջող քայլափոխ, ամեն մի որոշյալ ժամանակամիջոց. չէ՞ որ մարդկային հասկացողությանց լայնանալու չափով և կատարելության գաղափարը շարժում է դեպի առաջ։ Հայտնի է, թե փրկությունը դրած է դեպի կատարելությունը անդադար ձգտողության մեջ,որովհետև այդ երևույթի մեջ երևում է առողջ կյանքը։ Եվ մարդը կամրիր քաղաքակրթության աստիճանից պիտի հետ դառնա, կամ բարոյապես պիտի մեռնի և նորա հասկացողությանց շրջանը անբացվելի պիտի փակվին, որ նորա կատարելության գաղափարը մնա անշարժ․ բայց և այն ժամանակ տակավին չէ կարող հասած լինել նորան, որովհետև գաղափարի և նորա մարմնանալու մեջ կա ժամանակ և ուժ, որ պիտի գործ դրվի մինչև այն կետը, բայց և կետը կվազե առաջ ձգտողության ուժգնության չափով։ Սորանից հետևում է, որ մարդը դադարելով կատարելագործվելու ձդտողութենից, չէ կարող այն վիճակում մնալ, ինչ վիճակի հասել էր, քանի որ ձգտողության զսպանակը գտանվում էր լարված վիճակի մեջ։ նա պիտի հետ դառնա այն րոպեից սկսած, երբ կանգնել էր իր ճամփի վրա։ Հայտնի է, թե այս բոլորը կարելի է մտածել մի մարդկային ընկերության վրա, որ աճում էր ինքնակայապես։ Իսկ այնընկերությունքը, որի հասակը չափվում է հոգաբարձության ազատ կամքից