Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անձնական դրությանց բացատրությամբ և նոքա առաջարկում են իրենց կարծիքները ոչ որպես գործին պատկանավոր անձինք, այլ որպես արտոնունակ (привилегированный) գոյությունք և որպես ատենախոսք։ Այդ ատենաբանների գեղեցկախոսությունը «անձնագովությամբ լիքը դատարկաբանություն է» —միայն խելացի հայտարարությունքը այնպիսի մարդերի, ինչպես, է Դուքս Վելլինգտոնը, ողորմություն են գտնում Հեգելից»։

Մեզ շատ հասկանալի է, թե ինչի՞ համար Դուքս Վելլինգտոնի հայտարարությունքը հանդիպում են Հեգելի հարգության։ Վելլինգտոնը իբրև զորապետ և ռազմագետ (стратегик) այո՛, ունի հոյակապ արժանավորություն, բայց պատերազմի դաշտից դուրս, մարդկային և ընկերական հարաբերությանց վերաբերությամբ, նորա տեսությունքը, հասկացողությունքը և հայացքը փոխադարձ չափով (пропорция) փոքրանում են և մոտենում այն աստիճան ոչնչության, որ նաև մի շատ հասարակ քաղաքագետ և շատ հասարակ պուպլիցիստ չէին կարող առանց ամաչելու արտաբերել իրենց բերնից այն խոսքերը, ինչ որ գրված էին Դուքս Վելլինգտոնի հայտարարության մեջ։ նա դրականապես ընդդեմ էր ամենայն վերանորոգության և պատերազմական դրական կարգերը (дисциплина) շատ խոր տպավորություն արած լինելով մեծ զորապետի ուղեղի վերա, դարձել էին նորա համար sine qua non . նա կարծում էր թե ինչպես պատերազմի հաջող ելքը շատ դիպվածում կախվում է գնդի անձայն հնազանդութենից, այնպես ևս մարդկային կյանքը ավելի հաջող ընթացք կունենա, եթե այն ռազմական փիլիսոփայությունը ընկերական և բարերար սկզբունքների տակ կերպարանվելով հիմք դառնան տերութենական սահմանադրությանը կազմվածքին։

Իհարկե, ինչպես ուրիշ շատերը և մանավանդ Դուքս Վելլինգտոնը առատորեն քաղած լինելով իր սկզբունքների արդյունքը պատերազմիմ դաշտում, մոռանում են, թե պատերազմը մարդկային կյանքի մեջ, բնական, սովորական երևույթ չէ, այլ ցավագարական և պատահական, որի օրենքը երբեք չէ կարող դրվել մարդկային սովորական և ընկերական կյանքի վրա, առանց վնաս տալու այդ կյանքի բնական առողջության և առանց պատվաստելու այն ցավադարական ախտերը նորա կազմվածքի մեջ։ Պատերազմում մի ժամ, մի րոպե հերիք են շատ անգամ դարավոր հույսեր ոչնչացնելու, աշխարհի զուգակշիռը խանգարելու համար և այդ մի ժամը կամ րոպեն կարո՛ղ է և հարմարություն ունի ջրլերի այն զլված վիճակում դրական հնազանդությամբ գնվիլ։ Զինվորը դուրս է եկած իր ընկերական կյանքի շրջանից. նա ընկերական և քաղաքային