Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցավ, բայց այն հիսո՜ւն երկաթե տարիները, որ անցան Լուդ[ովիկոս] XIV-ի ձեռքից, այն վերսայլներր, այն շռայլությունը, այն կեղծավորությունը, մարդկային անհատական, որպես նաև ընդհանուրի արժանավորության կամ խորհրդի ուրացությունը, հիմնեցին, կազմեցին, պատրաստեցին և մեջտեղ դրին մի այնպիսի սոսկալի բռնություն, որի դևը այնպիսի մեծ և զարհուրելի ցնցյուններ գործեց, երբ 79 և 93 դուրս էր գալիս ֆրանսիական կազմվածքից։ Վաղուց սովորություն է եղած դպրոցի բնավորական ազդեցությունը իսպառ ուրանալու համար, մանավանդ եթե կամենում էին բամբասված դպրոցը պաշտպանել, ասել, թե Ալեքսանդր Մակեդոնացին Արիստոտելի աշակերտն էր, Ներոնը՝ Սենեկայի, իսկ Վոլթեռը՝ ճիզվիթների։ Իհարկե, ով որ չէ ուսել թե ի՛նչ է և ո՛վ է Վոլթեռր և միայն անունն է լսել և ճանաչում է նորան որպես արդյունք ճիզվիթական դպրոցին, այնպիսին պիտի մտածե, թե XVIII դարու փիլիսոփայությունը աղբերանում էր ճիզվիթներից։ Բայց ով որ ճանաչում է XVIII դարում ներգործող փիլիսոփաներին ավելի մոտից, նա տեսնում է, որ նոցա բոլորի փիլիսոփայությունը փոխառնված է Անգլիոլց, որովհետև երեք քառորդը այնտեղ մնացին տարիներով և մոտից սորվեցան ազատությունը և համեմատելով նորան իրենց հայրենիքի ստրկության հետ, հղացան այն մեծ կրակի կայծը, որի բոցը պիտի այրեր և լափեր ինչ բանի որ պատահեր, թե լավ և թե վատ։ Ֆրանսիական ռևոլյուցիան անգլիական փիլիսոփայության արդյունք է. ճիզվիթները կամ ցամաքահողի բնակիչները ընդունակ չէին այդ բանին։ Ստույգ է, մինչև այն մեծ հեղափոխությունը իսկապես Ֆրանսիս աչքը տնկված էր Անգլիո վրա, բայց հեղափոխությունից հետո այդ երկու աշխարհների պաշտոնքր փոխվեցան և ռևոլյուցիոնը իր կարգով ազդեցություն ունեցավ Անգլիո ավելի առաջադիմության վրա: Բայց թե ազատությունը մի վսեմական ավանդ է, ապա այդ ավանդը պահեց դարերի հորձանքի երեսից Անգլիան։ Մի փոքր ժամանակ անցավ այդ ավանդը Ֆրանսիս ձեռք, բայց նա չկարողացավ պաշտել նորան նպատակի հարմար ձևով։ Վերստին կործանվեցավ այնտեղ ազատության աթոռը և նորա ավերակների վրա Բոնապարտը մերկեց իր երկաթը։ Ազատությունը դարձյալ ապաստանեցավ դեպի այն կղզին, որ միայն մի նեղ ջրանցքով բաժանվում էր Ֆրանսիուց և այն օրից մինչև այսօր, մինչդեռ ցամաքահողը ազատությունը գտնելով և կորցնելով հոգին բերանը եկավ, Անգլիան, իր այն թերի համարված, և իրավամբ մի քանի պակասությունք ունեցող սահմանադրությամբ, ավելի և ավելի հաստցուց ազատության ծառի բունը և այն' բոլորովին բնական, խա