Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և հանդարտ աճեութամբ, որին հազիվ թե տրամադրություն ունի ուրիշ ամեն մարդ, որ ծնած չէր Բրիտանական կղզիների վրա։

Մի քանի թերությունք, և վնասակար դրությունք, ինչպես է անդրանկական համակարդությունը, այո՛, մեր աչքում շատ, ստգտանելի է բայց հարցնենք անգլիացուց, և տեսնենք թե այդ համակարգությունը այսքան դարերով տևում է սահմանադրության մեռա՞ծ տառի ուժով, թե՞ թագի հարստահարվելով։ Ոչ առաջինը և ոչ երկրորդը. այդ, բխում է բուն անգլիական կյանքից, և նորա համար բնական կարգը այդ է միայն։ Ի՛նչ անե այստեղ վիգը կամ տորին, ինչ անե երեսփոխանական ժողովը կամ թագը։ Հայտնի է, թե քանի որ այդ օրենքը բխում է ազգի հոգուց և հասկացողութենից, ամեն նորմուծություն նորա ընդդեմ պիտի ծանրանա ազգի վրա որպես հարստահարություն և ազատ իրավունքի բռնաբարություն։ Եվ ո՛վ կարո՜ղ է գործ դնել այդ հնարը։ Եվ այն, որ անգլիացու աչքում բնական է և բաների կարգում, ի՞նչպես կարող է ենթարկվել սրբագրության։ Սորանից երևում է դարձյալ, որ անգլիական սահմանադրությունքը բխում են ազգի հոգուց, և դուրսից դրված չլինելով, կարողանում են այնպիսի անխախտելի շարունակությամբ և հետևականությամբ ներգործել և արդյունավորել մարդկային կարելի և հնարավոր բարեկեցությունը, որոշյալ հասկացողությանը շրջանի մեջ։

Տարակույս չկա, որ կգա օր, երբ այդ անդրանկական համակարգությունը կընկնի և դորանով հողը դուրս կգա կապանքի տակից, բայց և այն ժամանակ արդյոք բոլորովին կատարյա՞լ կլինի նոր կարգը։ Ֆրանսիան, որի հողը կտրտված է մինչև մանրացուցական բաժիններ, ուրիշ կերպով նույնպես չէ՞ զգում այդ համակարգության ծանրությունը։ Մնում է մեջտեղը որպես միակ բարերար ելք հասարակական սկզբունքը (общинное начало), որ կա Ռուսիո մեջ։ Բայց ո՛վ գիտե թե երբ կարող են զարթել Անգլո և Ֆրանսիս գրակխոսները։ Իսկ մինչև այն ժամանակ, ստույգ է, որ անդրանկական համակարգությունը պիտի ծանրանա հասարակ ժողովրդի վրա մանավանդ, քան թե միջակ դասակարգին։

Միջակ դասակարգը պարապելով ձեռագործությամբ և վաճառականությամբ, անմիջական հարաբերություն չունի հողի հետ։ Նորա օգուտը և վնասը, նորա հույսերը և ահը, — այդ բոլորը կապված է վաճառանոցի (bourse) հետ. և քանի որ Անգլիո կառավարությունը ներգործելով արդեն ընդունված սկզբունքների վրա, առաջ վարե իր ընթացքը թե ներքին և թե արտաքին գործերի մեջ, վաճառականությունը և ձեռագործությունը ապահով են, ուստի և միջին դասակարգը ժողովրդի միշտ