թյան այս հատկությանց հետ միավորվեցավ և նորա արարչի (Հեգելի) տրամադրությունը (настроение) և դրությունը։
Զարմանալով Րիշելիոյի և Նապոլեոնի սեփական առանձին հատկությունքը ճնշելու արվեստի վրա, նա ինքը միևնույն ժամանակ թշնամի էր ամեն տեսակ փիլիսոփայության և կարծիքների մեջ եղած առանձին հատկությանց։ Նա ձգտում էր հպատակեցնել միտքը նույն խիստ կարգին և նույն հնազանդության, որին հպատակված էր մարդոց կամքը։
Հայմը շարունակելով իր ստորագրությունը և նկարագրելով Հեգելին ավելի դիվան ապետական, քան թե նույնիսկ Պրուսիո այն ժամանակվա տերությունը, նույնպես և նորա օրագիր հրատարակելը, նորա նկրտմունքը ևն ևն, ի վերջո վերստին հնչեցնում է առողջ բանականության ձայնը։
<<Բայց,— ասում է նա (Հայմը),— կենդանի պատմության և նորա մեջ շրջան առնող ոգու ուժը, ամեն ուսումն ական կուսա կուսակթյուններից զորեղ է և համակարգությանց բոլոր շղթաներից ամուր։ Հեգելի համակարգության մեջ, նույն այն բանը, որ շինում է նորան համակարգություն և հնար է տալիս նորան դպրոց կազմելու, պատկանում է կրթության արդեն անցած ձևին. ինչ բան որ ուզում էր կյանքը շարունակել, պետք էր որ ավելի երկ ար ապրեր։ Օգոստոս 16, կես գիշեր:
Ոչ Հեգելի աշակերտ ենք և ոչ Շելլինգի, բայց արդարությունը ստիպում է խոստովանել, որ երկուսի համակարգությունքն էլ մեծ оգուտ տվին գիտության ընդհանուր ձևերը հայտնագործելով, որոնց միջնորդությամբ առաջ է գնում զարգացման գործողությունը։ Այս հայտնագործությանը հիմնական արդյունքը երևում է հետևյալ առածի մեջ <<Զարգացման վերին աստիճանը իր ձևով նման է սկզբին, որտեղից առաջ է գնում այդ զարգացումը»։
Այս վարդապետությունը բովանդակում է իր մեջ շելլինգյան համակարգության արմատական իսկությունը, որ Հեգելը ավելի ճիշտ և ավելի մանրամասն քրքրել և քննել է, և ընդունելով որպես հիմնական ըսկըզբունք կազմել է իր համակարգությունը, ուր տիեզերական կյանքի բոլոր երևույթների մեջ, սկսելով նոցա շատ ընդհանուր վիճակից մինչև էության յուրաքանչյուր աոանձին կարգի ամենաճիշտ մանրամասնությունքը, երևում է այս վարդապետությունը։
Հեգելը դրականապես ասում է, թե <<Միջին տրամաբանական մոմենտները, ավելի քան թե ուրիշները չեն հասնում առարկայական էու-
10—715