Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և այս կատեգորիայով չէ կարող հաղթել նոր լեզվի իրավունքին։ Պատճառ, տգեղ երևեցածը չէ տանում ժամանակը, իսկ նոր լեզուն գնում ժամանակի հետ զուգահեռաբար, ուրեմն նոր լեզուն տգեղ չէ։ Սորան հակառակ գեղեցիկ համարվածը չէ թողնում ժամանակը, իսկ հին լեզուն վաղուց թողել է նա, ուրեմն նորա համար հին լեզուն գեղեցիկ չէ։ Բայց բոլորովին ավելորդ է լեզվի վրա նայել այնպես, ինչպես մի այլ բանի վրա, որ մեր ճաշակը փնտրում էր, առանց ուրիշ խորհրդի, միմիմայն գեղեցկության համար։ Գեղեցիկ պատկերի, գեղեցիկ արձանի վրա նայելով կշտանում է մեր հոգու գեղասիրության քաղցը, բայց ոչ պետքերի քաղցը. և ամեն բանից առաջ եթե մենք պետքի քաղցը չըկշտացնենք, մեր գոյության հավասարակշիռը կթեքվի և այնուհետև ոչ Ռաֆայելի Մադոննան կարող է փրկել մեր անձը և ոչ Բելվեդերյան Ափրոդիտեն։

Փարիզի տարազահնարքը, այն շռայլության հեղինակները, որ գրեթե բովանդակ քաղաքակրթյալ աշխարհին հրովարտակ են տալիս այսպես կամ այնպես հագվիլ, իրենք իսկ կթողուն իրենց գեղեցիկ համարված հանդերձը և կստիպվին փաթաթվիլ արջի մորթու մեջ, եթե ընկնին բևեռային սառույցների մեջ:Լուկուլլոս(որ այսօ գրեթե հոմանուն է որկրամոլության), մեզ թվում է, թե կմոռանար իր համադամքը և անուշ կերակուրքը և փառավորապես կուտեր մորժերի և ջրշունների եզր, եթե ընկներ Նոր Գրենլանգիոլ կամ թերևս Լաբրազորի էս կիմոսների մեջ, որովհետև ոչ փարիզյան տարազահնարը իր շորերով կարող էր ապրել արջային շրջանակի տակ և ոչ էուկուլլոսը իր կերակուրներով նոր Գրենլանգիու կամ Լաբրադորի մեջ։ Պարզ է, թե պետքը նախընտիր է, քան թե գեղեցկությունը, որովհետև կյանք չկա, եթե պետքերը չհոգացվին։ Ցրտի տակ ընկած մերկ մարդը էլ գեղեցկության չի նայիլ, միայն թե մի բան գտնե, որի մեջ պատսպարե իր անձը ու չպաղի սատկած ձուկի պես. քաղցածը էլ համին չի նայիլ, միայն թե ուտելիք գտնե։ Իսկ երբ մարդը հոգացել էր բոլոր էական պետքերը, երբ այդ բոլորն, ասում ենք, հոգալով ապահովել էր իր կյանքը, այն ժամանակ միայն զարթում են նորա մեջ մյուս հոգեկան քաղցերը կամ ցանկությունքը, որոնց շատը դեռ անծանոթ ևս են շատ միլիոնների, բայց այդ միլիոնները նույնպես ապրում են, ինչպես ապրում են շատ նկարիչք. որ քսան երեսուն տարիներով Հռովմ են նստում սիրահարվելով անտիկյան գեղեցկության կամ ճարտարության։

Այս դրությունից պարզ տեսնում ենք, թե ի'նչ աստիճանի տղայական է լոկ գեղեցկության խնդիրը, լեզվի խնդրի մեջ, որ ծառայում է