Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՐԻՏԻԿԱ

ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ

Ազգային վիպասանություն, պ. Պերճի Պռոշյանց, 1860, Թիֆլիս:

(Սիրական եղբոր, Խ. Պ. ՕՏ...ին նվեր)
Միթէ որ ննջիցէն այլ ո՞չ ևս յաւելուցու յառնել...
Սաղմոս Դաւթի, Խ. համար 9.

Ազգային սեփական դպրությունը էապես հիմնվում է ազգային բանաստեղծության վրա և այնպիսի աշխատությանց, որ հայկական հոգու բխվածք լինելով հայ ազգին էին վերաբերվում դարձյալ: Ընդհանուր մարդկային գիտության վերաբերյալ գրքերը, թեև այո՛, մեծ պատիվ են բերում մի ազգի, հթե սա հարուստ էր այդպիսիներով, այնուամենայնիվ այդ դիտությունքը մի որևիցե ազգի սեփականությունք չեն, այլ բովանդակ մարդկության, թեև նոցա մշակողքը միայն մի քանի աոաջադեմ ազգեր եղած լինեին: Ազգերի սեփական դպրության մեջ, այսինքն նոցա բանաստեղծական գործերի մեջ երևում է նոցա հոգին, նոցա վարք ու բարքը և այլ այնպիսի բարակ և քնքուշ բաներ, որի համար պատմությունը տկար է և կարոտ բանաստեղծության օգնության։

Թե ինչպես է եղել մեր ազգի շատ հին ժամանակների բանաստեղծությունը մենք թեև ոչինչ գիտենք դրական, բայց և այնպես ընդհանուր պատմության և ընդհանուր դպրության պատմության տված լուսով,— որովհետև օրինավոր բանաստեղծությունը հետևանք է մի օրինավոր կապակից և պատմական կյանքի, իսկ մեր հայերիս կյանքը, ոչ թե առասպելների ժամանակ, այլ նաև շատ հետո, երբեք չէ ունեցել մի կանոնավոր