Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որ նա իրանից նույն բառի մեջ ավելացուցել է մի այլ տառ, որով 1½ վանակը շինել է ուղիղ երկու վանկ։

Ժողովրդի համար միօրինակ դժար էր արտաբերել հին պայմանով ծանր, մանր, ոսկր և այլն բառերը, որոնց վերջին երկու տառի մեջ ն և ր մտնում էր մի խուլ ը, ինչպես՝ մատն, գառն, նուռն և այլ բառերի մեջ։

Հայտնի է, որ եթե այս բառերի վերջին ր տառը դուրս ձգվեր, այն ժամանակ կամ բառը անհասկանալի պիտի մնար, կամ գաղափարը և նշանակությունը պիտի փոխվեր. օրինակ' ծան, սան, ման: Այս վտանգից, բայց միևնույն ժամանակ հին պայմանով 1½ վանկը փոխանակ մեկ վանկի արտաբերելու դժվարութենից փախչելու համար, ժամանակը ամենայն խնամքով այս բառերի վերջին ն. և ր տառերի մեջ դրել է մի տ, որով այս բառերի առաջին վանկը վերջանալով ծան, սան և մանձայներով տը, րի հետ, կազմում է մի այլ ամբողջ վանկ, ուր եթե տ և րտառերի մեջ չգրվի ևս մի ը, այնուամենայնիվ դրականապես արտաբերվում է որպես տըր, որով ամբողջ բառը բաղկանալով երկու ամբողջ վանկերից, ծան-տըր, սան-տըր, ման-տըր և հեշտացնում է այս բառերի արտաբերությունը և դուրս գալով միավանկբառերկարգից, հոգնականում ստանում է ներ վերջավորությունը։

Եվ եթե գրագետք այսօր ևս առանց տի կամենան գործ դնել այս բառերը (որպես և գործ են դնում) ծանր, սանր, մանր, այսուամենայնիվ ստիպված են լեզվի բնական օրենքին համեմատ այդ բառերի հոգնակին վերջավորել իբրև բազմավանկ բառերի հոգնակի, սանրներ, մանրներ,ծանրներ և ոչ սանրեր, մանրեր, ծանրեր ։

Այս օրենքից, իբրև բացառություն, եթե չենք սխալվում, դուրս է մնացել միայն հարսն բառը, որ ժողովրդական բարբառով ամենայն տեղ միօրինակ արտաբերվում է հարս, որի հոգնակի թիվը վերի օրենքին ընդդեմ վերջավորվում է եր—հարսեր: Ստույգ է, վերը դրած ձուկ, մուկ, մատ, եղ, որդ և այլն բառերն էլ Թյուրքիո հայերի մեջ իրանդ հոգնակի վերջավորությունը իբրև պարզ միավանկ եր-ձուկեր,մատ¬ եր, եզ-եր, որդ-եր, բայց բոլոր Հայաստանի մեջ պահել են հոգնակա¬ նում ներ վերջավորությունքը, որով լռելյայն ցույց են տալիս, թե իրենց սկզբնական եդակի ուղղականը ճիշտ միավանկ չէր։ Ւսկ հարս բառը և այնտեղ իր հոգնականում ստանում է եր վերջաորություսնը...

168