Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է այդ գիրքը թարգմանելու համար․ (այնտեղ շատ արաբական կամ պարսիկ բառեր կան, որ մենք չենք հասկանում), բայց և այնպես, գործի սկզբից մինչև վերջը, մեր զմայլանքը աճելով աճում էր, երբ կարդում էինք այն հոգեշարժ, սրտաշարժ և տխուր անցքի պատմությունը, ուր ազնիվ օրիորդը, Ագասլին զոհ է գնում գիշերաղե՜մ մարդոց դժոխային կրոնամոլության և դավաճանության, որին կարող էր նախանձել և ինքը Լոյոլան․ ուր ազնիվ սիրահարը — Հակոբ աղան — նույնպես զոհվում է մի ջլային տենդի, որ առաջացել էր Ագապի օրիորդի սգալի վախճանի պատճառած հարվածից։ Բնականությունը և արվեստը իրար հետ լծորդված են այդ գործի մեջ։ Վերք Հայաստանին չունի այնքան արվեստ․ Սոս և Վարդիթերը Վերք Հայաստանուցն էլ քիչ ունի, թեև ունին բնականություն։ Ագապին, արվեստի կողմից կարող է դիմանալ խիստ քննության: Բնականության կողմից և հոգեբանական հարազատության մասին շատ բարձր է եվրոպական ամենավուր վիպասանություններից։ Մենք ցավում ենք և ցավելով չենք կարող չմեղադրել մեր պոլսեցի եղբայրակիցքը, որ մինչև այժմ հայերեն չթարգմանեցին այդ գործը[1]։ Թե ի՞նչ պատճառով տաճկերեն է գրել դորա հեղինակը, կամ ո՛վ է այդ ազնիվ հեղինակը, մեզ հայտնի չէ․ գիրքը տպած է անանուն։ Երանի՜ թե մեկ օր հայերեն կարդայինք այդ հոյակապ և ազնիվ գործը։ Ավելորդ է ասել, որ միայն Տաճկաստանի առաջնակարգ հայ գրագետի բ՛ան է նորան թարգմանելը․ չլինի թե ռուսիացի հայերը փորձ փորձեն։

Բայց մենք հեռացանք մեր ուղիղ ճանապարհից․ մեր գրության խորհուրդը է Սոս և Վարդիթերի քննությունը: Մենք քանի՛ ու քանի՛ անգամ կարդացինք այս գործը և ուշադրությամբ․ գալիս ենք այժմ անաչառապես հրատարակելու մեր կարծիքը այդ աշխատության մասին։Եվ իրա՛վ որ, հարկ չկա կողմնապահության․ այնքան զուտ և անհակառակելի արժանավորություն կա Սոս և Վարդիթերի մեջ, որ այս ու այն տեղ, այս ու այն կողմից երևցած թերությունքը, հեղինակի անուշադրությունքը, մի փոքր էլ հեղինակին շրջապատող աշխարհի ազդացքը, եթե նաև ամենայն խստությամբ դրվին անդամահատական դանակի տակ,այնուամենայնիվ, գործի ընդհանրական ամբողջությունը և էական արժանավորությունը կմնա և կմնա։ Եվ որովհետև այս կողմից երկյուղ չկա, որովհետև մեր անաչառ քննությունը բնավ չպիտի նսեմացնե նորա արժեքի և քանքարի փայլը, այս պատճառով մենք հաստատ ո-

  1. Ալեքսանդր Դյումայի Գոթական մատուռն են թարգմանում. արդարև «Մարգարեն իր գավառի մեջ պատիվ չունի», ի՞նչ ասես: