Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոշում ենք ամեն նորա արժանավորությունը խոստովանելով, տեղ-տեղ երևցած անհարթությունքը չմոռնալ։ Հաստատ հավաստված ենք և հույս ունինք, որ մեր անկեղծ և արդարադատ, թեև խիստ և անկաշառ քննությունը, եթե համբուրելի հեղինակին օգուտ չբերե, վնաս ոչ երբեք։

Համարձակ կարող ենք ասել, որ արգո հեղինակը իր նկարագրած կյանքի վերաբերությամբ, ոչ ավելի և ոչ պակաս, մի անխարդախ հայելի է, ուր ցոլանում են բնության ճառագայթքը։ Մենք նայեցանք այդ հայելու մեջ և տեսանք ինչ որ ցույց էր տալիս նա․ և ծանոթ լինելով մեզ նորա ցույց տված բնությունը, վկայում ենք հայելու արժանավորությանը։ Պ․ Պռոշյանցը պրծավ իր պարտքից․ այժմ մերն է կարգը նորա համար հայելի դառնալ և ցոլացնել հեղինակին նորա սեփական գործը․ այս իր տեսակի «ճառագայթների կրկին բեկբեկումն» է։ Հույս ունինք, որ մեր ապակու երեսը նույնպես հարթ լինի և նորա թանձրությունը զուգահեռաբար հավասար․ հույս . ունինք, որ ոչինչ չկարողանա դավաճանել ճշմարտության։ Մեր հատվածը նույնպես շպար չունի, ինչպես մեր քննության առարկան՝ Սոս և Վարդիթերը:

Շատ կարդալ հարկավոր չէ, Սոս և Վարդիթերը, իմանալու համար,թե ի՛նչ տեսակ հեղինակի հետ է կարդացողի գործը․ նորա հոգու ոսկեդարյան անմեղությունը փայլում է ամեն տողի մեջ։ Այդ մի շատ բնական գործ է և իր պարզությամբ ավելի նմանում է այն փարելի բնական աղբյուրներին, որոնց ջուրը առանց մարդկային ճարտարության,առանց ջրմուղների, առանց մարմարոնյան շատրվանների և հռովմեական ագուգաների վազում է սարի լանջով և իր գնացքի մեջ, իր դիպած ամեն մի խոտի, ամեն մի թփի տերևները պսակում է ադամանդյա կաթիլներով․ և առանց մի նեղ սահմանի մեջ փակվելու ազատորեն վազում է դեպի ուր որ քաշում է նորան բնության օրենքը, հովություն,զովություն ևպտղաբերություն տարածելու համար։

Սոս և Վարդիթերը դրած է մեր առջևը նախ և առաջ որպես բանաս¬ տեղծություն, որպես վիպասանություն, բայց, ոչ ձևի մտածությունը և ոչ դեպքերի դասակարգությունը կարող են, գոնե՜ մասնավորապես, համեմատվիլ նորա պարզ, անզարդ և բոլորովին անխարդախ և բնական նկարագրությանցը։ Խոսք չկա, որ այդ գործը բանաստեղծություն է, բայց բանաստեղծը որտեղ ուղղակի խոսում է բնության լեզվով, ուր միայն լոկ թարգման է լինում բնության և ստորագրում է այն, ինչ որ այժմ ամեն մարդ կարող էր տեսնել և ստուգել, հոյակապ արժանավո¬ րություն ունի, իսկ ուր մեկ վայրկյան անդամ, արգո հեղինակը բը- նությունը թողնելով, օգնություն է խնդրում երևակայությունից և հնա- 172