քերով կամ գործերով ցույց են տալիս մեզ իրենց ո՛վ և ի՛նչ լինելը։Մեծ տարբերություն կա տեսնելու և լսելու մեջ։ Այն հեղինակը, որ ինքը բան չէ ասում մեզ, այլ մարդիկ է հանում մեր առջև, ներգործել տալով նոցա, — նա ցույց է տալիս, էլ տեսնելուց հետո լսելու կարոտություն չկա։ Իսկ այն հեղինակը, որ ոչ ամեն բան ցույց է տալիս ներգործողների ձեռքով, այլ երբեմն իր բերնից է պատմում նոցա մասին, նա լսեցնում է, որի տպավորությունը ավելի թույլ է, քան թե տեսնելու և շոշափելու տպավորությունը։
Սոս և Վարդիթերը, եթե ուղիղն ասենք, պիտի նայվի որպես ամբողջ մի ընկերության, որպես ամբողջ մի գեղի նկարագիր. իրեն իսկ արգո հեղինակի խորհուրդն էլ այս է, ինչպես ծանոթաբանում է հառաջաբանի մեջ։ Եվ եթե լավ ուշադրությամբ նայենք այս գործին, կտեսնենք, որ նորա մեջ դյուցազուն և դյուցազնուհի ասվածները իսկի մյուս ներգործողներից ավելի պաշտոն չունին, բացի նորանից, որ փոթորիկը նոցա գլխին է գալիս։ Սոս և Վարդիթերի միջ կյանքը հասարակաց է. ավելի խմբերը հանդես ունին, քան թե նորանց կազմող անհատքը։ Պաշտոն ունին սովորությունքը և ծեսերը, որպես բազմության հասկացողության արդյունք ավելի, քան թե այդ սովորությանց և ծեսերը կատարելում ներգործող այս կամ այն անձը: Սոս և Վարդիթերը կարդալու ժամանակ, կարդացողի միտքը չի կապվիլ լոկ Սոսի կամ Վարդիթերի հետ,այլև շատ տեսակ բնավորությանց և անցքերի հետ, ուր երբեմն, հազիվհազ մի աննշան պաշտոն են ստանում Սոսը կամ Վարդիթերը:Այս գործի մեջ բանի ընթացքը առաջ է դնում առանց Սոսից և Վարդիթերից կախում ունենալու, այնտեղ հավասարապես հասարակաց է ներգործության պաշտոնը։ Եթե պ. Պռոշյանցի գործը համեմատենք նկարչության հետ, պիտի պեյզաժ ասենք նորան։ Հեղինակի գլխավոր գաղափարը Սոս և Վարդիթերը չէ, այլ ընդհանուրի կյանքը, ծեսերը, սովորույթքը, ավանդությունքը և հասկացողությունը, իսկ Սոս և Վարդիթեր անձնավորությունքը առնված են որպես օգնական։ Սոս և Վարդիթերի մենք չենք կարող ընդունել որպես մի սիրապատում վիպասանություն։
Այս խոսքերը չեն տկարացնում Սոս և Վարդիթերի արժանավորությունը, այլ միայն ցույց են տալիս, և որ մենք նկատում ենք մեծ ուրախությամբ, թե պ. Պռոշյանցի քանքարը ավելի զորություն և ավելի ուժ ունի ընդհանուրի կյանքի և բնականի ստորագրելում․ մինչդեռ շատ ուրիշ բանաստեղծք բնականի պակասությունը աշխատում են երևակայության օգնությամբ, և ոչ միշտ աջողությամբ, ծածկել։ Պ. Պռոշյանցը երբեք կարոտ չէ այդ օգնության, եթե հավատարիմ մնա իր քան-