Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րաստեղծում է անբնական բաներ, այնտեղ գործի արժեքը թուլանում է և անհամեմա՛տ թուլանում է։

Ընդհանրապես, նկարագրված բնավորությունքը ապշելի հարազատություն ունին.բայց երբեմն ավելի զորություն կամենալով դնել գլխավոր (համարված) ներգործողների մեջ և անդադար նոցա մոտ ուզելով պտուտ գալ, հեղինակը ոչ միայն շատ տեղ հարևանցի և երկու խոսքով է անցնում երկրորդական ներգործողների մոտից, ինչպես են Անուշը, Արշամը, որ Գեղամ էլ է ասվում, Գարեգնի մայրը և այլն և այլն, այլ շատ զգալի կերպով կեղծ վիճակի մեջ է դնում իր գլխավոր ներգործողներին, ինչպես են, Սոսի թագավոր-օձ (Շահ-մար) բռնելը, Սոսի քարափի գլխին աղոթելը և այլն։ Հայտնի է, թե գլխավոր ներգործողների վերաբերությամբ, մի առնված միջոցում, բնականի նկարագրությանց պաշարը գործ դրվելուց հետո, եթե հեղինակը չպարապի երկրորդական բնավորությանց կերպարանագործությամբ և նոցանից նոր ուժ և նոր զորություն չառնու իր գլխավոր հերոսի համար, նախ որ այդ հերոսը տկարանում է, վրա երկու, որ երկրորդական ներգործողքը շատ շիկանում են. թեև հեղինակի նպատակը է ընդհանուրի վարքն ու բարքը ցույց տալ, բայց երբ այդ վարք ու բարքի այս կամ այն մոմենտի համար թանձրացնում է այս կամ այն գլխավոր բնավորությունը, հայտնի է թե պարտք կա նորա վրա' բնության սահմանից դուրս չբերել նորան։

Նկարագրությունը կյանքի այնպիսի երևույթների և անցքերի, որին մասնակից է բազմությունը, որպիսի են Մողնու կամ Վարդավառի ուխտերը, վիճակը կամ <Հավկթի շուռ տալը», հարսանիքը (թեև այս վերջինի մեջ, Սոսի և թուրքի մենամարտության նկարագրությունում, Սոսը դարձյալ դուրս է գալիս իր բնական շրջապատից և բնությունը դառնում է առասպել) շատ ընտիր են և վսեմ, իսկ այնտեղ, ուր բնավորությունքը ներգործում են առանձին առանձին և ուր, նոցա ներգործություններից ավելի, ընթերցողը պիտի իր հայացքը ուղղե դեպի հեղինակի խոսքերը, որ առանց ուրիշի բերան տալու, ինքը հեղինակն է խոսում, այդ տեղերում բնությունը տկարանում է և հեղինակի երևակայությունը և հնարագիտությունը օգնություն չեն տալիս նորան:

Պ. Գ. Տեր Հովհաննիսյանցի Տեր Սարգիս գործում, մի հոյակապ արժանավորությունն էլ այն է, որ նա բացի մի քանի անհրաժեշտ պատմական ծանոթություններից և արտաքին նկարագրություններից՝ իր ներգործողների հոգեբանական կամ բարոյական որպիսությանը մասին, բնավ իր բերնից խոսելով հանդես չէ դալիս. ներգործողքը իրենց խոս-