բնավորության. նորա ստորագրությունքը այն աստիճանի ուղիղ,կենդանի և հարազատ են, որ թե մանր մունր երևակայության անաջող արդյունքները անհետանալու լինին, Սոս Ա Վարդիթերը կարելի է ընդունել որպես լոկ և պարզ նկարագիր բնության, ուր բնականաբար և անբռնադատ փայլում են նկարագրված ընկերության կյանքը, հոգեբանական ունակությունքը, բարոյական և ընկերական հասկացողոլթյունքը։
Անշուշտ, հեղինակի անփորձությունը և նորաբողբոջ երիտասարդությունը պիտի թողվին իրենց հետքը այդ գործի վրա, առանց դորան չէր լինիլ. բայց աջողակի, ինչպես արդե՛ն ասացինք, այդ թերությունքը և խորդուբորդքը հարթվում են, երբ արժանավորության բլուրները բարձրացնում են իրենց գլուխը։ Այդպիսի թերությանց և հակասությանց կարգ ենք դնում մենք, օրինակի համար, հետևյալ մի քանիքը։
Այն միջոցին, երբ Վարդիթերը վարում է մի էրված սիրուհու պաշտոն, և որի սերը արդեն երկու տարի է, որ մաշում է նորա սիրտը և հոգին, դեռ նոր է փոխել ատամները, դեռ .նոր է մտել տասնումի տարեկանության մեջ: Սորանից եթե երկու տարին էլ հանենք, այն ժամանակ կտեսնենք, որ Վարդիթերը ութը լման իննի մեջ զգացել է սիրու կրակը։Վարդիթերին վերագրված բոլոր ներգործությունքը, հոգեբանական ախտերը, ցանկականի և սիրու, գիտակցաբար մինչև անձնազոհության աստիճան բարձրանալը, շատ խելացի դատողությունք, տեղ-տեղ էլ կանացի սեռին սեփական անձնապահ խորագիտություն, այս ամենը,—ասում ենք, — զարմանալի ներհակություն ունին այն հասակին, որ նա ունի։ Գիտե՛նք, որ կան աշխարհներ, ուր տասը տարեկան աղջիկն արդեն մայր է, բայց այդ աշխարհների սահմանքը փակված են Խեցգետնի և Այծեղջուրի մեջ։ Արարատյան գավառը, որի ցուրտը առակ է եղած հին աշխարհում, չունի հիշված աշխարհների ազդեցությունը. այնտեղ տասնումի տարեկան աղջիկը դեռ տղա է, ո՛ւր մնա ութը կամ ինը տարեկանը։ Եվ այդ հասակում ո՛չ կազմվածքի բնական աճելությունը, ո՛չ իմացականի և զգայականի ախտերը կարող էին զուգապատշաճ լինել այն պաշտոններին, որ Վարդիթերը ունի այդ գործում։ Բացի սորանից, ուրիշ կողմից նայելով, դարձյալ հարկավոր էր, որ այն միջոցին ավելի հասակավոր եղած լիներ Վարդիթերը, նորա հայրը՝ Հեթումը անատամ ծերունի է, իսկ նորա մայրը պառավ։ Եվ որպես թե հերիք չէր, որ այս ծերունիքը տասնումի տարեկան աղջիկ ունեին, դեռ նորանից հետո էլ ծնել են Փափակը, որ Գարեգնի մոտ է սորվում։ Եվ զարմանալի է, որ ինչպես մեզ է թվում, պ. Պռոշյանցը առանց հարկի և ստիպողության ընկել է այս հակասությանը մեջ։ Եթե մտածենք, թե նորա