եղել է պախարակել այդ կողմերի վաղ ամուսնությունը իգական սեռի, այդ բանում էլ անաջող է. պատճառ, եթե ութը, ինը տարեկան աղջիկը սիրահարվում է և տասը կամ տասնումի տարեկանը պատրաստ է սիրու համար իր անձը զոհել, ուրեմն, վաղ ամուսնությունը բնականաբար զգալի կարոտություն է, երբ հիմնվում է նա իմ արական և զգայական պահանջողությանց վրա։ Բայց մենք չենք տեսնում մի պախարակության նշմարք և համարում ենք այս մի ակամա սխալանք, եթե միայն մենք չենք սխալվում։ Գիտենք, հեղինակը կամ շատ ուրիշներ էլ, իբրև իրողություն կարող են իմ առջև դնել աքն բանը, թե Արարատյան աշխարհում շատ անգամ պսակել են 11—12 տարեկան աղջիկ. ուստի, որպես թե անբնական չէ Վարդիթերի հասակը։ Պսակե՞լ։ Ինչի′ չէ, կարելի է. մենք լսած ենք մեր պառավներից, որ սորանից 60—70 տարի առաջ, նոր Նախիջևանի մեջ էլ եղել են այդպիսի անճոռնի պսակներ, բնության տարաժամ բռնաբարությունք, բայց, այն ժամանակ, թող ներեն մեզ, Վարդիթերը չէ կարող ունենալ այն բնական և հոգեբանական հատկությունքը, որ վերագրվում է նորան և որ անշուշտ հարկավոր էր տալ նորան, ամոլների մեջ սիրու գործի զուգակշիռը պահելու համար: Հասակի այս անաջող առքը[1] խիստ անախորժ տպավորություն է անում կարդացողի վրա։ Ասես թե Հայաստանի աղջիկները հին կամ նոր Բաբելոնների[2] աղջիկներն են, ասես թե բորբորիտոն Շամիրամի թոռներն են։ Մարդու զեղջն է գալիս, երբ տեսնում է, թե տասնումի տարեկան աղջիկը ընկնելով իր սիրեկանի գիրկը և համբուրվելով նորանից զգում է,թե «օխտը թիզ եղ է կանգնում նորա սրտին» (եր. 26)։ Պետք չէ նույնպես մոռանալ, որ եվրոպական մայրաքաղաքների մեջ անչափահաս աղջիկների ավերանքը[3] բնավ երբեք ցանկականի կամ սիրու բը-
- ↑ Առնում բայի արմատը, առ, հոգն. առք, որպես առումն, մենք այս ումն ման հոլովումից փախչելու համար այս դիպվածում, առքը պիտի գործ դնենք որպես առումն, ազգը շատ տեղ նույն նշանակությամբ գործ է ածում առքը։
- ↑ Նոր Բաբելոններ ասելով իմանում ենք եվրոպական մեծ քաղաքները։
- ↑ Այս ավերանքի սարսափելի օրինակները կարելի է տեսնել Լևոն Ֆոշե ֆրանսիացու «Ուրվագիծք Անգլիո» անունով գործի մեջ, ուր քստմնելի բաներ հանդես են հանած։ Այնտեղ կան քաղաքներ, ուր ամեն 100 աֆրոդիտյան ցավով վարակված անառակ կանանց 6 հատը մինչև տասը տարեկան անչափահաս աղջիկներ են։ Նույն գրքի մեջ տեսնում ենք հետևյալ վկայությունը. «Մեր հիվանդանոցներից մինի մեջ ես տեսա հինգ անչափահաս և մանուկ աղջիկներ, որոնք հիվանդ էին ամոթալի ցավով։ Առաջինը 13 տարեկան էր, երկրորդը 12, երրորդը 11, չորրորդը 9 և հինգերորդը 8 տարեկան։ Երեքը այս աղջիկներից կորուցել էին իրենց անմեղությունը իրենց մոր տանը և