Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դրուրմոնտի ասած կրակը (ջրածինը վառված թթվածնի ներկայությամբ),բայց դա ինքն իրեն չէ առաջանում բնության մեջ. վրա երկու, որ այն ժամանակ բնավ հայտնի չէր։ Նույնպես և գալվանական լույսը, որ գրեթե մեր օրերի գյուտ է և այլ այսպիսիք: Շատ ուրիշ կրակներ և լուսեր,որպես ճախնային գազը կամ գերեզմանական շրջմոլիկ կրակը, գնդաձև կաս կծկաձև* կայծակը, վուլկանական կրակը** և այլն և այլն իրենց


Կծիկ բառից ենք առնում: Այդ տեսակ, որպես նաև առհասարակ կայծակի որոտմունքի, մեկ խոսքով րոլոր օդային, էլեկտրական մասին,մանրամասն տեղեկություն ցանկացողը կարող է գտնել Արագո ֆրանսիացու ուսումնական աշխատության մեջ — կայծակի մասին: Երանի՜ թե թարգմանեին Հայերեն, որպես և նորա Առտեղաբաշխությունը, հասարակ ժողովրդի համար գրված։ Բայց այսպիսի գիտությանց վերաբերյալ գրքերը չէ պիտո և չէ կարող թարգմանել ամեն մարդ, որ գիտե լոկ ֆրանսիաերեն. հարկավոր է, որ թարգմանիչը լավ ուսած լինի իր թարգմանած գրքի առարկան, ապա թե ոչ թարգմանությունը կդառնա մածնաբրդոշ և դրականապես անօգուտ, հանդիսարան լինելով սխալ ըմբռնողությանը, մթությանց, այո', շատ անգամ և հիմարության. թեև բնագրում իմաստություն էր այն։

Առ այժմ, թողնելով Արագածի վուլկանականության խնդիրը, մինչև մի ավելի հարմար և աջող ժամանակ, դարձնում եմ հայ բնագետների ուշադրությունը և ուսումնասիրությունը հետևյալ խնդրի վրա։ Ամենին հայտնի է, թե Արագածում ծծումբ կա. այս բանը ոչ միայն մենք հայերս գիտենք, այլ քիմիայի մասին գրված մի քանի ոուս գրքերում էլ խոսվում է. ավելցնելով, թե տակավին քննված չէ այդ հանքը և թե պետք է կարծել, որ քիչ ծծումբ լինի. բայց այս չէ իմ ասելիքը։ Շատ արժանահավատ մարդիկ, այո', և բուն աշտարակցիք, որոնց հետ տարիներով բնակակից եմ եղած, շատ աշտարակցիք նույն իսկ Աշտարակում, օշականցիք և վաղարշապատցիք և այլն և այլն, միաբերան վկայած են ինձ, թե Արագածի վրա (չգիտեմ հատկապես ո'ր տեղում) ծծումբը տան ծածքից վազած և սառած ջրի պես ծուլ ծուլ կախ է ընկնում քարերից։ Կարիճները գնում են և հրացանի գնդակով տալով վայր են ձգում, հավաքում և տանը պետք ածում։ Այս բանը ինձ գայթակղության քար է դարձած և վաղո՜ւց գրավել է իմ հարցասիրությունը։ Ձախողակի, երբ 1860-ին էջմիածին էի, զբաղված լինելով ազգային գործերով, չկարողացա ժամանակ գտնել, որ երթայի իմ աչքով ստուգելու այս ծուլ ծուլ կախ ընկնող ծծումբի էությունը։ Մինչև այստեղ խոսածիցս իհարկե ընթերցողը հասկացավ, որ իմ գայթակղությունը ծծումբի լինելությունից չէ, այլ նորա ծուլ- ծուլ քարերից կախ ընկնելուց։ Հայտնի է բնագետներին, որ ծծումբը հալվում է միայն 80° Ռեոմյուր կամ ավելի ճիշտ խոսելով ±101° Ցելսիու (սանտիգրատ), իսկ այն բանը, որ սառած ջրի պես պիտի ծուլ-ծուլ կախ ընկնի, պետք է, որ առաջ հալվի։ Եթե ասենք, թե ծծումբը անմիջապես այդ քարերի մոտին է, այն ժամանակ նորան հալեցնելու Համար պիտի կարոտինք վերոգրյալ աստիճանի ջերմության. ի՞նչ տեղից է Արագածի Վրա այդ ջերմությունը։ Այս մեկ քար։ Երկրորդ, եթե ծծումբը անմիջապես այդ քարերի մոտ չէ, այլ նորանից հեռու, այսինքն խորը, սարի մեջ, իսկ քարերի վրա նորա ճեղքվածքներից կախվում են միայն ՞ ծուլերը, այդ ավելի ծանրացնում է բանը, պատճառ, այդպիսի դիպվածում ծծումբը պիտի որպես շոգի բարձրանա սարի խորքից մինչև այգ քարերը, ծծումբը շոգիանալու համար կարոտ է 320? Ռեոմյուր (400՞ սանտի