մարդու, այլև բովանդակ մարդկության ուժը։ Բնական երևույթքը, թեև ոչ այնպես սասանեցուցիչ, ինչպես մի վուլկանի կատաղի արտահոսություն, կամ ինչպես մի թաթառ կամ փոթորիկ օվկիանի վրա, կամ Սահարի անապատում. թեև ոչ այնպես ապշեցուցիչ, ինչպես մի Ամազոն, Միսսիսիպի կամ Օրինոկո, կամ մի ամերիկյան կուսական անտառ. թեև ոչ այնպես կործանաբեր և մահառիթ, ինչպես մի կայծակ, մի սամում, մի հեղեղ կամ հարյուրամյա ծառերը արմատից և տան ծածքը պատերից խլող մրրիկ, ո՛չ․ այլ այնպիսի խաղաղ երևույթք, որ չեն պատճառում մի երկյուղ, մի վնաս, մի մահ կամ մի կործանում, այլ մանավանդ զարմանք և հոգեզմայլություն և որոնք մարդու կարծելովը չունեին մի թշնամական բնավորություն, ինչպես մյուս վերևում հիշվածները, — եթե հասկանալի չլինին ժողովրդին և չբացատրվին նորան, կարող են, այո՛, չարաչար մոլորությանց պատճառ լինել։ Եվ այդ մոլորությունքը, երանի՜ թե, որպես մի տեսական գաղափար, մնային մարդու գլխում. ո'չ. նոքա շատ անգամ մարմին են առնում *Շիվայի, Դուրգայի և Վիշնուի անհեթեթ կերպարանքներով և այնուհետև խարազան են դառնում մարդկության։
Որքան մոլորությունք, որ կան աշխարհի երեսին, այդ բոլորը ըսկըզբնաբար ծագել են կամ բնությունը թյուր հասկանալուց, կամ իսպառ չհասկանալուց։ Եվ այդ մոլորությունքը ոչինչ ուրիշ բանով շեն փարատվիլ, մերժվիլ, եթե ոչ բնությունը ուղիղ հասկանալով: Ահա այս է պատճառը, որ ամեն բանական մարդ պիտի աշխատի ոչ միայն ինքը ուսանել բնության օրենքները, այլև ուրիշին օգնել, եթե ինքը ավելի փորձառած էր, քան թե այդ ուրիշը, որ կամենում էր բսւնալ բնության գիրքը։
Ուզելով հասկանալ այն կրակը, կամ լույսը, որ երբեմն երևել է Արագածի վրա և կամենալով փոքր ի շատե տեղեկություն տալ ազգին նորա մասին, պետք էր, որ մենք աչքի տակ առնուինք բնության մեջ (բացի երկնքի լուսավորներից) եղած բոլոր կրակները կամ լուսերը, քննեինք նորանց, համեմատեինք կանթեղի ավանդության և դորա պարագաների հետ և որը անհամաձայն կլիներ առողջ դատողության մերժեինք, իսկ որի կողմում որ լիներ ավելի հավանականություն, ընդունեինք որպես բնական պատճառ կանթեղի ավանդության։ Մենք․ թեև այդ վերլուծությունը մեր մտքում արդեն արել ենք, բայց այստեղ ավելորդ համարեցինք մեր ընթերցողների առջև էլ նույնը անել. պատճառ, խորհուրդ չգտանք 'զուր տեղը խնդիրներ առաջարկելու մեջ, միմիայն մերժելու և չէ՛ ասելու համար։ Օրինակ, կրակ է և լույս ունի