Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստած չէ՞ ազգի մեջ։ Հայաստանից այնքան բազմության դուրս գնալը, նորա թափառական պանդխտությունը Արևմտյան Եվրոպայի մեջ, նորա քաշածները և այդ պատճառով Շիրակի գավառի ամայանալը, որպես նաև Անի քաղաքի ավերակ մնալը, այդ նզովքի պատճառով չէ՞։ «Անի քաղաքը անիծված է. ո՛վ որ այնտեղ բնակվի, նույնպես կանիծվի», այս չէ՞ մինչև այսօր ազգի ամենամեծ մասի գաղափարը։ Ահա միջնադարյան սքանչելի ուղղության մեկ արդյունքն էլ․ այսպիսիներ որքա՞ն կան։ Մենք գրագետներ գիտենք (իրենք ասում են թե գրագետ են), որ ժողովրդի աչքը բանալը, հերետիկոսություն են համարում,հանդգնաբար հրատարակելով։ Կցանկանայինք իմանալ, թե ժողովրդի մոլորության պատճառ լինելը, երկրից երկիր տարագրելը և բախտի անգութ հարվածներին մատնելը, յուր սարոք ի՛նչ ուղղափառություն է։ Թո՛ղ դժոխքի ջամբռ մատենի մեջ գրե մեր անունը պարոն Բեհեղզեբուղը, միայն թե մենք բյուրավոր ժողովրդի մահին, տառապանքին պատճառ եղած չլինինք։ «Ուխտիւք խնդրէի ես իսկ ի՛նքն նզով լինիլ ի Քրիստոսէ, վասն եղբարց եւ ազգականաց իմոց ըստ մարմնոյ, որ են իսրայէլացիք (Թուղթ Պողոսի առ Հռովմայեցիս, Գլ․ Թ․ համար 3)։ Թո՛ղ չկարծվի, թե մենք տգիտաբար զարմանում ենք այս նեղսիրտ և հալածասեր ուղղությանց վրա․ քա՛վ էիցի՛։ Բոլոր Եվրոպան անցավ այդ կամուրջից. հայտնի է, թե կարգը, մեկ օր մեզ էլ պիտի հասներ․ և ուրա՛խ ենք, որ հասել է․ պատճառ, դա ցույց է տալիս մեզ ազգի առաջ շարժությունը։ Մանավանդ սրտաշարժ է անմահ Գալիլեյի գլխի անցքը, որ իր աստեղաբաշխական և բնագիտական հավիտենակա՜ն գյուտերի պատխճառով, այլև Կոպերնիկի տիեզերական համակարգությունը պաշտպանելով, իր յոթանասուն տարեկան հասակում հալածվեցավ տմարդի ինկվիզիցիոնից և չարչարվեցավ նորա խավար բանտերում։ Այնտեղ ստիպեցին նորան գլխաբաց և ծնկաչոք կարդալ մի արհամարհելի և պժգալի երդմնագիր[1], — բոլորովի՜ն արժանի նորա շարադրողներին,— և

210
  1. 1637֊ի հունիսի 20~ի հրովարտակով դատապարտվեցավ Գալիլեյը, Ուրբանոս ութերորդի (Հռովմի պապի) ժամանակ։ Ահա նորա հրաժարական երդմնադրի պատճենը։ Ես Գալիլեո Գալիլեյի, 70 տարեկան, հանգուցյալ Վինչենտո Գալիլեո ֆլորենտացու որդ, անձամբ անձին ներկա լինելով դատարանի առաջը և ծունկ չոքած ձեր առջև, ով համաշխարհական քրիստոնեական հասարակապետության սրբազնագույն կարդինալք, հերետիկոսական չարության ընդդեմ ընդհանրական ինկվիզիտորը. և աչքիս առաջը ունենալով սուրբ Ավետարանը, որին հպավորվում եմ իմ սեփական ձեռքերով, երդնում եմ, թե միշտ հավատացել եմ, այժմ հավատում եմ և, աստուծո օգնությամբ, միշտ պիտի հավատամ այն ամեն բանին, ինչ որ պահում է, քարոզում է և վարդապետում է