Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար, որ ինձ պիտի ասեն, թե իրենք վաղուց գիտեն իմ ասածները, «Եթէ կոյրք էիք ոչ էր ձեր մեղ, բայց արդ տեսանէք և մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են»։

Լույսը և խավարը միմյանց այն աստիճանի ներհակ բաներ են, որ երկուքր միասին չեն կարող լինել մի տեղում. և եթե մեր գրագետքը, որպես սիրելի է մեզ կարծել, ուզում են փարատել և մեկ օր առաջ տեսնել ազգի ազատությունը խավարից, ապա ուրեմն պիտի լույս զործ դնեն։ Խավարը, ո՜չ ինքն իրեն կփարատվի և ոչ խավարով կամ առասպելներով։

Մեղադրելի չէ ժողովուրդը[1], եթե վազում է դեպի գերբնականը, մինչդեռ Արագածի վրա երևցած լույսը իրողություն է, իսկ նորա բնական պատճառը նորան անհայտ։ Սոսկալի վնասներ և ավերածությունք բերում են այս կանխամուտ կարծիքները, որ առաջացած էին տգիտությունից։

Անի քաղաքի բնական երկրաշարժից[2] կործանումը մի՛թե չէ՞ վերագրվել մի վարդապետի նզովքի և այդ ավանդությունը մինչև այսօր

  1. «Խալխի մեղքը չի՛, որ ճամփից դուս են էկել, իրար մոռացել, մեզ նման կարդացողի ոտները պետք է ծառիցը կապած, ամսով սոված պահած։ Ախր թե շատ առնողիցը շատ կպահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կտան ինձ նման գրի սևն ու սիպտակն իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հենց ուզում ենք, լավ ուտենք, լավ խմենք, քյահլան ձիու վրա նստինք, չալ չալ մանեթները ջեբըներումս չխկչխկացնելով, ձեռըներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քեֆ ու մարաքյա անենք։ Շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին անոշ անոշ խմիլը, կառեթով (կառք), դրոշկով՝ փառավոր, ուռած ուռած ման գալը, զառ, ղումաշ հաքնիլը, մաշիլը, նոքար բեքարի ձեռին ջուր ածիլը, երեսի հով տալը, տաք յորղանի տակին, փափուկ դոշակի միջում շնթոիլն ու թավալ տալը, ոտ ու դլուխ զարդարիլր՝ մեզ թե դժոխքը չտանին, դրախտը ըսկի չե՛ն տանիլ՝ հարկիզ»։ Աբովյանց, Վերք Հայաստանի, եր. 86:
  2. Մի քանի երես առաջ ասացինք, թե միջին դարերից հետո եկած նոր դարերը չանցան առանց ազդեցության, կարծում ենք, թե կարո՛ղ է օգնել մեզ այդ բանը որոշ կերպով ցույց տալու համար, եթե ասենք, որ տասն և ութ դարու սկզբում հայ վարդապետը, խոսելով երկրաշարժության վրա, հաստատողապես վերադրում է նորան բնական պատճառի։ Զենոբ Գլակի գիրքը, որ աոաջին անդամ տպված է Կոստանդնուպոլիս 1719 թ. (Տումարի ՌՃԿԷ) ունի իր մեջ այդ գիրքը տպել տվող Հովհաննես վարդապետի պատմագրական հիշատակարանը, ուր այս վարդապետը, 1709 թ. (ՌՃԾԸ) Բարոնում պատահած մեծ երկրաշարժը այսպես է մեկնում. «Հողմոց ներհակաց պատահեալ ի ներքոյ երկրի, յանկարծ իսկ թնդմամբ շարժեցաւ երկիր ի հիմանէ անտի, ըսկըսանելով յԵկեղեաց գավառէն և հասանելով առ մեզ» Ավելորդ է ասել, որ մենք այս կարծիքի տերը չենք, բայց առաջ բերինք որպես վկայություն մեր խոսքին, որ թե հասկացողությունը նզովքից դեպի ստորերկրյա հողմերն է անցել, արդեն հառաջադիմություն է. c’est déjà quelque chose!