Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խառնափնդորել բնությունը և մտքերը. չենք ուզում կործանել գիտությունքը, այլ ուզում ենք լուսավորել նորանց և ստույգ հիմք տալ նոցա։ Մեր հակառակորդքը սուտ և անաստվածական են համարում այն բանը, որ իրենք չեն կարող հերքել։ Նոքա պաշտպանվում են կրոնի կեղծավոր նախանձավորությամբ, բայց նվաստացնում են Սուրբ գիրքը, հնար շինելով նորան իրենց անձնական շահասիրության։ Բայց, առանց լսելու պետք չէ դատապարտել մի հեղինակ, որ չէ դիպչում եկեղեցական կանոնադրությանց, այլ, բնության օրենքներին և որ մեկնում է այգ օրենքները աստեղաբաշխության և երկրաչափության կանոններով։ Ով որ միշտ պատկերաբար հասկանում է ամեն բան, այնպիսին պիտի որ և Աստվածաշնչի մեջ հակասությունք և մինչև անգամ աստված ընդդեմ հայհոյությունը գտնե, երբ խոսք է լինում աստուծու աչքի, ձեռքի, կամ բարկության մասին։ Եթե ազգի խամության պատճառով հնարավոր է այս, ապա ուրեմն էլ ավելի հարկավոր էր աչքի տակ ունենալ այս խամությունը այն դատողությանը մեջ, այնպիսի առարկաների մասին, որ բնավ չեն ենթարկվում ամբոխի նկատողությանը և չեն դիպչում հոգու բարօրության,—ինչպես են բնական գիտությունքը։ Այս պատճառով խոսելով այդ գիտությանը վրա, չէ կարելի եզրակացությունը հանել բիբլիական ասացվածներից, այլ, նկատողություններից և հարկավոր փաստերից․ որովհետև և՛ բնությունը և՛ Աստվածաշունչը միօրինակ գոյացած

XIV-ն էլ համա[հա]վասար սուրբ և համա[հա]վասար անմեղա[ն]չականք են, բայց իրար ընդդեմ վճիռ հանած. սոցանից որի՞ անունը արդյոք պիտի գրե Միջնադոնյան հերետիկոսարանի մատյանում։ Եթե Երևակը դանդաղի, թող նորա ճուտը պատասխանե — սքանչելի ժամանակը: Երդմնագրի պատճենը Արագոն առել է Դելամ բերի աստեղաբաշխության պատմությունից, այս դիրքը մենք չենք տեսած, ուստի և չդիտենք թե այն հռչակավոր երկրաչափը ինչ աղբյուրից է հանել։ Այն պատճառով այս երկու խոսքը ասացինք, որ այդ երդմնագիրը մի փոքր այլայլությամբ (թեև ոչ էական բանում) տեսնում ենք Լապլասի «Տիեզերական համակարգության» մեջ. բացի սորանից, եթե չէ խաբում մեզ մեր հիշողությունը, նույնպես այլայլված տեսել ենք և Ֆոն-Քռյուդերի ֆիզիկայի մեջ։ Թերևս ոմանք ավելորդ համարին, թե ինչի՛ համար հանդես հանեցինք այս երդմնագիրը, մինչդեռ կարող էինք միայն անունը հիշելով հերիքանալ, պատասխանում ենք,— պատմության արդարության գործիք լինելու համար. թո՛ղ մի լեզվով ավելի քարոզվի այս նախատինքը հալածասեր մարգերի և անընկճելի հաղթանակը գիտության։ Արդարությունը պահանջում է այս. <<Եվ քաջքն լսելով զայլոցն զգործսն, յառաջագոյն քաջացեյոցն, անուանի յիշատակ թողցին զկնի իւրեանց, անձանց և ազգի։ Իսկ ծոյլքն և վատքն հայելով յանձինս, և լսելով զայլոց զպարսաւանս, ի բարի նախանձն կրթեալք, ջանասցին լաւանալ»։ Ղազար Փարպեցի, Պատմ. Հայ., Վենետ., 1793, եր. 14։ 21