Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրագործությունը եղած լինի ընդհանուր ժողովրդի ապրուստի լծակը: Այն մարդը, որ կարող էր մաճ բռնել, նա ստիպված էր հետևել հայրենիքի դրոշակին։ Թողնելով այս բոլորը որպես լոկ ենթադրություն, ավելցնում ենք, թե Արտաշես Բ-ի օրով լսում ենք Խորենացու բերնից երկրագործության տարածումը Հայաստանում, մինչև որ այդ թագավորի օրով անգործ երկիր չկա եղած Հայաստան[1]։ Բայց չէ կարելի սորանից եզրակացնել, թե այդ օրերից իսպառ ընկավ որսորդությունը։ Գրեթե երկու դար հետո ապրած Արշակ Գ-ի ժամանակի վերաբերությամբ, լսում ենք մեր երանելի Ղազար Փարպեցու բերանից այնպիսի պատմությունք, ուր որսորդությունը ոչ վերջին տեղն ունի[2]։ Մենք, հատուկ այն դիտավորությամբ, թե ե՞րբ է սկսվել հայոց երկրագործությունը, խուզարկություն արած չենք, այլ այս մի երկու բանը, որ վաղուց հայտնի էր մեզ, հիշեցինք թողնելով մանրամասն քննությունը ազգային պատմության, մեզանից առավել հմուտ և ավելի ժամանակ ունեցող մարդերի։

Այս արարողությանը մասին մեր արած ենթադրությունքը ավելի չեն, քան թե մեր անձնական կարծիք և հիմնված են միմիայն անալոգիայի վրա։ Պ.Պռոշյանցը պատմելով, թե փեսան չէ կարող կերակուր ուտել մինչև որսի չգնա և որս չբերե, կարծում ենք, թե ավելի ուժ է տալիս մեր ենթադրության. պատճառ, ինչպես ասացինք, փեսան ապացուցանում է դորանով թե կարո՛ղ է հոգալ իր ընտանիքի ապրուստը: Մենք կարծում ենք, թե իրավունք չկա, առանց դրական ապացույցներ ունենալու, ամեն մի հին ավանդության մնացորդ տեսնելու ժամանակ վազել թագավորների քամակից. ազգը մինչև թագավորության հասնելը, ստանում է և ստեղծում է իր ավանդությունքը, ծեսերը և արարողությունը, որոնք, այո՛, թե թագավորների ժամանակ և թե նոցանից հետո ընկնում են դարերի ազդեցության տակ։ Հարկ չկա ասել, որ ամեն բան հնացնող և մաշող ժամանակը հնացնում է և մաշում է,

«Բայց ասի, ի ժամանակս Արտաշիսի ո՛չ գտանել երկիր անգործ յաշխարհիս Հայոց ոչ լեռնային և ոչ դաշտային». Խորեն., Պատմ., Հայ., գիրք Բ, Գլ. 45. NB Խորենացու պատմությունից վկայություն բերելով, ինչպես արդեն նկատած է ընթերցողը, թղթահամարը չենք հիշում. պատճառը այն է, որ մեր ձեռքում եղած օրինակը, թեև խիստ աղավաղ, բայց և այնպես, հազվագյուտ լինելով նորա թղթահամարքը ցույց տալը խորհուրդ չուներ։ Շատ հարց ու խնդիր արինք, որ մի օրինավոր տպագրության օրինակ գտնեն Պետերբուրգում, բայց և այնպես չգտան։ Ուստի և գործ եմ դնում այս աղավաղ օրինակը։ Սա տպած է Ամստերդամ 1695-ին Վանանդեցի Թովմաս եպիսկոպոսի տպարանում։

Ղազար Փարպ., Պաամ. Հայ., Վենետ., 1793, եր. 21

  1. «Բայց ասի, ի ժամանակս Արտաշիսի ո՛չ գտանել երկիր անգործ յաշխարհիս Հայոց ոչ լեռնային և ոչ դաշտային». Խորեն., Պատմ., Հայ., գիրք Բ, Գլ. 45. NB Խորենացու պատմությունից վկայություն բերելով, ինչպես արդեն նկատած է ընթերցողը, թղթահամարը չենք հիշում. պատճառը այն է, որ մեր ձեռքում եղած օրինակը, թեև խիստ աղավաղ, բայց և այնպես, հազվագյուտ լինելով նորա թղթահամարքը ցույց տալը խորհուրդ չուներ։ Շատ հարց ու խնդիր արինք, որ մի օրինավոր տպագրության օրինակ գտնեն Պետերբուրգում, բայց և այնպես չգտան։ Ուստի և գործ եմ դնում այս աղավաղ օրինակը։ Սա տպած է Ամստերդամ 1695-ին Վանանդեցի Թովմաս եպիսկոպոսի տպարանում։
  2. Ղազար Փարպ., Պաամ. Հայ., Վենետ., 1793, եր. 21