Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որին անդամ է և ինքը խոսողը, Իսկ այդ ընկերության բարբառը կերպարանագործվել է աշխարհագրական և բնության ազդեցությանց տակ, պատմական դեպքերը չեն անցել նորա վրայից, առանց իրենց հետքը խոր դրոշմելու, և բարբառները նոցա անցուցած կյանքի թնական արդյունքն են, Հայտնի է, թե ոչ մեկ մարդ պատասխանատու չէ, թե ինչի՞ մի որոշյալ տեղում այնպես է ազդել բնությունը և ոչ այսպես թե ինչի՞ պատահել են այս կամ այն պատմական դեպքերը և ինչի հմար այնպիսի ուղղություն է ստացել հասարակաց կյանքը, որի արդյունքը, բնականաբար, եղել է այս կամ այն գավառական բարբառը։ Եվ որովհետև բնության և պատմության ազդեցությանը մասին պատասխանատու չէ մարդը, ուրեմն և պատասխանատու չէ և ոչ իսկ սախարակելի կամ ծաղրելի եթե մի սարսափելի ավերանքի տակ է ընկել այդ լեզուն։ Սովորական ոճով խոսելով գործ դրինք ավերանք բառը, ապա թե ոչ փիլիսոփայաբար ուղիղ մտածությամբ ոչ դրական կատարելություն կա և ոչ դրական ավերանք մի լեզվի, որ ժամանակների պիտույքին հարմար լցնում էր իր պաշտոնը։ Նեղսրտություն է կատարելություն տեսնել, կատարելություն խոստովանիլ հին լեզուն տիրապես և աղճատանք համարել նորը դրականապես։ Ի՞նչ պիտի պատասխանեն մեզ, եթե հարցնենք, թե ի՞նչ բանում է կատարելությունը «տուր ինձ զհաց» կամ ո՜ւր է աղճատանքը՝ եթե ասում ենք «Հրհաց տուր ինձ»․ — երթալ ի տուն, — տուն երթալ․ և այլն, և այլն։ Սոքա բոլորը տղայական չնչին և խելացնոր բաներ են, ձգտողություն, բնության և անցած գնացած ժամանակի վրա բռնանալու։ Լեզվի խորհուրդը ձևի մեջ չէ, այլ իրի մեջ․ եթե ես «Հաց տուր ինձ» ասելով հասկանում եմ այն, ինչ որ 4,000 տարի առաջ հասկացնում էին «տո'ւր ինձ զհաց» ասելով, լեզուն կատարում է իր պաշտոնը լիքը չափով։ Էլ այստեղ իրավունք չկա, բաղդատական գեղեցկությունք կամ կատարելությունք հանդես հանելու, ինչ իրավունք որ ուներ 4,000 տարի առաջ ապրած հայը այնպես խոսել․ նույն իրավունքին համազոր իրավունք ունի այժմյան հայը այսպես խոսել․ ո՛վ հավան չէ, գնա՛ գերեզմանները փնտրե 4,000 տարի առաջ մեռածներին և այդ մեռելների հետ խոսի։ Իսկ մենք, կենդանիքս, որ Գիտենք խոստովանիլ ժամանակի և պատմության իրավունքը, չենք կարող կենդանիքը թողած մեռելների հետ խոսել։ Այս դրությունից պարզ երևում է, թե ո՛ր աստիճանի թեթևամտություն է այս կամ այն գավառական բարբառը ծաՂրելը, և նորանով խոսողի վրա, որպես մի ստոր և խեղճ էակի վրա նայելը, որպես թե այն մարդը հանցանք է գործել: Օ՜հ, եղջերավոր հիմարություն։ Ներկա և կենդանի սերունդը անցածի և մեռածի