Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կտանի ձգտինք այս խնդիրը լուծելու, Հարկ չկա ասել, որ այս բանի համար հարկավոր է շրջանկատ ուսումնասիրություն մշակող հեղինակների կողմից, Այն նորելուկ պատանին, որ տակավին նոր իջած մի որպիսի և իցև խեղճ դպրոցի նստարանից, գրիչ է առնում ձեռքը և ազդի դժբախտությունից լցնում է մի քանի վայրիվերո թերթեր հոդվածի օրագրի անուններով, այդպիսիքը ասում ենք այնքան կարող են օգնել լեզվի մշակության, որքան մի որևիցե մարդ առնված որևիցե անկիրթ հասարակությունից։ Այս խոսքերը թող շվհատեցնեն նորանց. մենք ոչ թե չենք ուզում, որ շատանան մեր հեղինակքը, այլ, դորա հակառակ Մովսիսի հետ ենք ասում. «Ո՛ տայր ինձ զամենայն Իսրայէլի մարգարէս», բայց մարգարե լինին մարգարեի նման։

Ուզելով մշակել, կոկել և միություն տալ մեր նոր լեզվին չպիտի փոքրոգությամբ սրտնեղինք թե ինչի՞ մեկ կամ հինգ տարում չէ շինվում ինչ որ մենք ուզում ենք։ Այն որ հազար տարիներով տարբեր աշխարհների և տարբեր դեպքերի տակ գոյացել է, և ամեն տեղ էլ այդ տարբեր ազղեցությանց կնիքը կրում է իր վրա. բացի սորանից, այդ հազար տարիների միջոցում ամեն մեր լեզվի մոտից անցնող թուրք, թաթար, պարսիկ, արաբացի, ռուս, Սարդիս Բուխարացու գյոռի պես մի քար է ձգել, բնականաբար անհնար է, որ մի ակնթարթում շինվի, կոկվի և պայծառանա։ Այստեղ հարկավոր է համբերություն և հարատև արիաջան աշխատություն։

Մի փոքր առաջ պ. Պռոշյանցի հառաջաբանի անունը տալով ձախ ածականով մկրտեցինք նորան, բայց այդ ութ երես հառաջաբանի մեջ կա մի առողջ կտոր, և այս է նորա միտքը, թե ցանկալի է, որ ամեն գրագետ, իր երկրում եղած, մեր ազգի վարքը, բարքը, սովորույթքը, ծեսերը, հասկացողությունքը, նոցա բարոյական և այլն. և այլն վիճակը լույս հանե ու ազգի առջև դնե։ Այս խոսքերը և այս գաղափարը ամենայն ընդունելության արժանի բաներ են և սոցա ընդդեմ ոչ մեր և ոչ ուրիշի կողմից ասելիք կա։

Հեղինակը վերջացնելով իր հառաջաբանը, այսպես է ասում. «Մեծ հույս ունիմք, թե ազգը կընդունի Սոս և Վարդիթերը, որպես մի տկար պատանու նվաստ երկասիրություն»։

Ո՛հ, երանի թե մեր ամեն պատանիքը այդպես լինեին. այն ժամանակ, Կոմս էմմանուելի և Մեչուխեչայի արտասուքը վաղո՜ւց և վա ղուց սրբված կլինեին։ Սխալվում է պ. Պռոշյանցը. ազգը ընդունեց այղ գործը (և իրավունք չուներ չընդունելու) որպես ապագայում ավելի մեծ հույսեր տվող