երիտասարդ բանաստեղծի մի աշխատություն։ «Եվ հայրաբար նե րողամիտ կլինի նա» — շարունակում է հեղինակը — «սորա միջի բազմապատիկ թերություններին»։
Պ. Պռոշյանցը շնորհակալության և հարգության է արժանի և ոչ ներողության. նա հանցանք չէ գործել, որ ներողության կարոտի. նորա աշխատության էական արժանավորությունքը շատ և շոշափելի են, մինչդեռ թերությունքը չնչին և աննշան։ Այո՛, կան մարդիկ, և մենք իսկ մի քանիսը նորանցից տեսել ենք, որ ուրիշի արժանավորությունը խոոստովանելուց այնպես են փախչում, ինչպես «սատանան խունկից». այդ մարդիկը իրենք չունենալով մի արժանավորություն համարում են ձեռք բերել նորան ուրիշների արժանավորությունքը ուրանալով, այո՛, շատ անգամ արատավորելով ոչ միայն հեղինակի գործը, այլև նորա անձը։ Պ.Պռոշյանցը չէ կարող բացառություն լինելով չհանդիպած լինել այնպիսի դատողությանց, որ ավազակաբար կամենում էին կողոպտել հեղինակից այն; ինչ որ անկողոպտելի է։ Մենք ասում ենք այս խոսքը, որովհետև մի քանի այդպիսի ինքնահավան և անգործ մարդերից լսել ենք զանազան խոսքեր Սոս և Վարդիթերի վրա։ Տակավին ներելով նորանց չենք ուզում վերագրել նոցա անհավանությունը մի կամավոր կուրության, վատ խորհրդով, այլ անգիտության և թյուր հասկացողության բանաստեղծության մասին։
Մեր հետևյալ խոսքերի մեջ վերստին կլսեն այդպիսի անձինքը այն, ինչ որ բերանացի արդեն ասել էինք. գուցե այս կրկնությամբ բժշկվի նոցա միտքը:
Եթե այն պատճառով պիտի մեղադրվի հեղինակը, որ նորա գործի մեջ անկատարությունք կան, հարցնում ենք.«որի՞ գործն է կատարյալ». Այսօր Միլտոնը և Շեքսպիրը, Հոմերոսը և Դանթեն ազատ չեն անկատարություններից. մեր պատվերի փիլիսոփայքը մի՞թե այս էլ դեռ չգիտեն: Պետք չէ մոռնալ, որ այս մարդիկը, որոնց անունը տվինք, են ամենամեծ բանաստեղծքը, որ երբևիցե ծնել են լուսնի տակ: Բնությունը երբեք չէ իրագործում կատարելության գաղափարը մեկ անհատի մեջ, հետևաբար և նորա գործի մեջ. բնության զուգակշռող հիմնական օրենքին դեմ է այդ։ Կատարելության գաղափարը այնպիսի մեծ բան է որ մեկ առանձին առնված հոգի, թող լիներ նա ամենամեծը մահկանացուներից, այնուամենայնիվ բավական չէ տանել նորա մեծությունը. կատարելության բնակարանը է բովանդակ մարդկության հոգին։
Եթե պ. Պռոշյանցը չէ ստեղծել կամ չէ նկարագրում մեզ բնավորությունքը այնպես, որ աստիճան-աստիճան աճեին ու հասակ առնվին