Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց Սոս և Վարդիթերից մենք տեսնում ենք, թե ի՛նչ ողորմելի վիճակում է շերամաբուծությունը Աշտարակում։

Վարդիթերը թութի տերևը այգուց առած գնում է տուն (եր. 71—72).

հայրը հանդիպում է նորան ճանապարհի վրա և այսպես է խոսում. «էդ տերևը ո՞ր ծառիցն ա, էն կարմիր կորզավոր թթենուցը հո չի՞։ - Չէ, — ասում է աղջիկը,— սպիտակ բեդանա թթենուցն ա։

 -Դե՛, տա՞ր, դե՛, տա՛ր, — շարունակում է Հեթումը, — ճիճուները

սոված կոտորվեցին, որդի. շաղ գնալու (բոժոժ դառնալու) վախտն ա, բալքի ուտեն ռադ ըլնին կորչին. ծառերս վերջ արին էլի. բարով էկող տարին հասնենք, թե մերըդ մին էլ բռնի՝ պարծենա»։

Այս խոսքերից պարզ երևում է, թե ի՞նչ սրտով պահվում է այնտեղ շերամը։ Ծառի տերը խնայում է իր լավ թթենու տերևը. (թեև նորա լավ

կարծած կարմիր թթենին երկրորդական է շերամաբուծության մեջ, որովհետև ճերմակ թթենին համարվում է նախընտիր, գիտությունը ասում է, թե նորանով կերակրված միջատները ավելի բարակ մետաքս են տալիս, բայց բանը նորա խնամելն է), և ուխտ է անում, որ հետևյալ տարին էլ չպահե։

Պահվածի էլ մետաքսը, միայն տան մեջ գործածելու համար է.

«Վատերը կեփենք կազ կշինենք, լավն էլ խիաթի կքաշենք, է՛ հ, մի բանի պետք կգա էլի» — ասում է Վարդիթերը Անուշին։

Իսկ ինչ որ վերաբերվում է շերամի խնամարկության, աստվա՜ծ

ազատե, թե ի՛նչ վիճակում է։ Շերամի դեղնացավը պատճառվում է Մարինոսի չար աչքիցը. դորա ճարն էլ Պետքականենց Համազին երթալ «օխտը ձիու մուննաթ» անելն է, որ գա աղոթե ու բժշկվին։

Ուզարլուկ (յուզերլիք) ծխելու ընդդեմ մենք չենք ուզում դրական բան ասել, որովհետև եվրոպական շերամաբուծության մեջ այդպիսի բան չկա և որովհետև գիտությունը մերժած է այժմ այն կանխամուտ կարծիքը թե ծուխը ընդհանրապես, (որպես թաբակի ծուխը և այլն) վնասակար էր: Այդ դառը խոտը ծխելը գուցե մի տեղական պատճառ ունի, մի բնական հիմք, մենք չգիտենք։ Եվ որովհետև չգիտենք, ուստի և իրավունք չունինք նորա օգտի կամ նորա ընդդեմ բան խոսել։ Իսկ ինչ որ վերաբերվում է Մարինոսի աչքին և օխտը ձիու մուննաթ անելուն, ո՛հ, դորա ընդդեմ շատ բան կա ասելիք, որ թողնում ենք մի ուրիշ ժամանակի։

Հայտնի է, թե մարդը ինչ բանից որ ուզում է օգուտ քաղել պետք է, որ այդ բանը լավ սորվի. այլապես, շատ օգտակար բանն էլ կմնա անօգուտ։ 237