ասացածներ։ Մենք լիասիրտ շնորհակալություն ենք հայտնում մեր հեղինակին։ Բացի սորանից, Սոս և Վարդիթերի մեջ կան սիրուն ձևեր և ոճեր, որոնք գրեթե ամեն տեղ գործ են ածվում ազգի մեջ, թեև նոցանից մի քանիսը ոմանք թուրքից առնված համարելու միշտ հակամետ են։ Մենք այս թուրքից փոխառության պատճառով չենք կարող մեր կարծիքը չհայտնել։
Մենք գիտությամբ առնում ենք Սոս և Վարդիթերից մի այնպիսի ոճ, որ իրա՛վ, կարելի է թուրքից առնված համարել, ինչպես. «հլա էն գնալն ա, ինչ գնացել ա»,— օշականցի կնոջ համար է ասում հեղինակը (եր. 120)։ Թուրքը ունի սորա նման մի բան. «0 գիդիլ գիդտի», կամ «0 գիղիշ գիդեյոր» (о կիտիլ կիտթի, о կիտիշ կիտէօր)։
Թուրքը և հայը գտնվում են այսօր գրեթե միևնույն աշխարհում. այդ ազգերը միևնույն հողի, միևնույն կերակրի, միևնույն բնության ազդեցության են ենթակա։ Մինչև շատ մոտ ժամանակներս գրեթե և միևնույն կառավարության տակ էին քաղաքականապես։ Երկուքն էլ ասիացիք, երկուքն էլ արևելքցիք և խորհելու, խոսելու ձևերով բնակա¬ նապես մոտ. պատճառ, ինչպես ասացինք, անխտիր միևնույն պայման¬ ների տակ են ապրում։ Ով որ միայն ազգ ազգից բաժնում է անունով և կրոնով, այնպիսին չէ կարող պատասխանել կամ մեկնել, թե ի'նչ է այն երևույթի բնական և հոգեբանական պատճառը, որ թուրքը համ է առ¬ նում հայի վհատ և աղիողորմ խաղերից, տաղերից, ինչպես և հայը թուրքի խաղերից. բայց երկուքն էլ անզգա Բեթհովենի սիմֆոնիներին, երկուքի համար էլ Մոցարտի 0*ոն Ժուանթ «ձայն բարբառոյ յան ապա¬ տիս) : Երկուքն էլ հազար փառքով նախընտիր են համարում երգել. «Ափսոս քեզ հայոց խեղճիկ ժողովուրդ», կամ «Կռունկ ուստի կուգասը» և Քյոռօղլուի «Այվազըն գյումիշ բչաղը »։ 'Բյարամի և Աշըգ-Կարիբի խաղերը։ Ո՜՛րն է լավ, ո՞րն է վատ' դորա վըա չէ խնդիրը, երևույթը հարկավոր է առնուլ որպես իրողություն։ Բայց այնպիսին, երբ աչքի տակ առնու բնությունը, երկու ազ- գի կյանքերի միօրինակ և միաձև աճելությունը, երկուքի էլ ընկճված և հարստահարված վիճակը, այն ժամանակ բանը աշկարա կլինի, որ հայր և թուրքը այս տեսակ կապերով միմյանց հետ կապված լինելով, անշուշտ, հոգեբանական երևույթներով իրարից չէին կարող հեռու լի¬ նել։ Թող ինչ կամին խոսին, բայց մարդկային հոգին ցոլացնում է արտ աքին բնությունը։ Այսօրվա օրս, մեր նոր լեզվի բաղդասությունը մեծ մասով թուրքի բաղդասության պես է. թուրքի՞ցն է մտել, թե՞ ինչ բնական կամ ընկերական