Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


է խեղճ միաբանին մի պատվական ծառաստանից, նորա զովարար շու֊ քից և տերևների քաղցր խշխշոցից։

Բայց այդ ունայն երկյուղ է. մոծակը ուրիշ շատ միջատների նման ծառերի վրա չէ ածում իր ձուն. նորա ձու ածելու տեղը ջուրն է և ջրոտ ցեխերը, սոքա են նորա օրորոցը, որ այնտեղ կա:Ծառը բնավ վերաբերություն չունի մոծակի բազմանալուն. թերևս կարելի է ենթադրել, թե ծառը մի մասով պաշտպանում է մեզ մոծակից։ Այժմ այն շուրթի վրա հարձակվող մոծակներից անհնար է, թե մի բաժինը չնստի ձառերի վրա, եթե սոքա լինին, որով ճեմելիքի վրա ման եկողների համար ավելի քիչ կլէնին քան թե այժմ։

Տարապայման բթամտություն պիտի լիներ մեր կողմից, եթե մե֊ զազրել ուզենայինք մեր միաբանին, թե ինչի՞ չգիտե նա մոծակի կյանքը, նորա որպիսությունը, նորա օրենքները։ Մոծակն ի՞նչ է, որ մարդ նորա կյանքը սորվի: Ընդունում ենք, մոծակը մի զզվեցուցիչ և խայթող միջատ է և մեր մասնավոր սիրու անարժան, բայց ի՞նչ անես, երբ այդ չնչին միջատի որպիսությունը չիմանալը հարյուրավոր հոգիների պատճառ է լինում, որ զրկվին մի պատվական ճեմելիքից։

Բնությունը այսպես է խոսում. «Կամ ուսի՜ր իմ օրենքները, տիրե՜ ինձ, օգո՜ւտ քաղե ինձանից. կամ թե չէ ես քեզ կստրկացնեմ և ոչինչ օգուտ չտալուց հետո դեռ զրկանքներ էլ կպատճառեմ քեզ»։ Դպրոց պե՞տք է, բնական գիտությունքը անհրաժե՞շտ են, վերացական գիտությունքը, միայն, չե՞ն կարող երջանկացնել մարդկային ազգը, դորա վրա թող խորհի ընթերցողը և առողջ դատաստան կատարե:

Աշտարակի տնտեսական կ յանքի մեջ, եթե կան տխուր բաներ, գոնե՜ կա մի շատ մխիթարական բան. փոխարա գնալը։ Այս անունով հասկացնում է հեղինակը փոխադարձ օգնությունը, որ գեղացիք անում են միմյանց։ Օրինակ, Հեթումն ուզում է այգին բանալ (թաղը վէր տալ) նորան գնում են օգնելու տասը֊ քսան երիտասարդք և մի оրում ավարտում են գործը։ Դորա փոխանակ Հեթումի որդիքն էլ գնում են մյուս օր աշխատող երիտասարդներից մինի այգին բանալու, երրորդ օր մի ուրիշ և այլն։ Այս սկզբունքը մեծ խորհուրդ ունի ընկերական կյանքում, Բայց մեր հատվածը Մաթուսաղայի կյանքից անց կացավ։ Մենք թողնում ենք այն բանի վրա խոսելը մի ուրիշ հարմար ժամանակի։ Բայց մեզ մնում է տակավին մի քանի խոսք Սոս և Վարդիթեր գործի վերաբերությամբ, որ դեռ չենք ասել։

Արգո հեղինակը հետևելով պ. Աբովյանի ուղղության, իր բովանդակ գործի մեջ միշտ աչքի առջև ունեցել է գործ դնել ազգային առածներ,