Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կանգնել եմ ախա բախա,—շավաղուս տատը կախ ա.
Շեկ տղա, կարմիր աղջիկ-, թո'ղ բոնենք իրար յախա:

Ամպել ա ձուն չի գալիս, — մթնել ա տուն չի գալիս:
էս անաեր բարձի վրա,—աոանց յար քուն չէ գալիս:
Ոչխարն արել եմ բակը,—դեմ տվել սելի ակը.
Ով իմ սիրածս առնի, — չի վելի (վայելի) գլխի թագը:

Կաքավը կաննել ա քարին,—կտուցը լիքը արին,
Մի աղլուխ վարդ եմ քաղել,—ղրկել իմ աղպոր յարին»:


Շատերը կան նույնպես ազնիվ, նույնպես գեղեցիկ, բայց մենք ուզում ենք միայն Նանիկը մեջ բերել (եր. 100), ուր Հայ պառավի ոգին և սիրտը ամեն հարազատությամբ թափել է հեղինակը.

«Նանիկ արա մեծանաս,
Հալիվորիս ծերանաս,
Երբոր խելքիդ տեր ըլնես,
Պառավ տատիդ չմոռնաս:

Տատը գլխովդ պտիտ գա,
Ինչ խաթա ունիս տատին գա,
Երեսիս մի բուռ հող քցես,
Իմ տեր ու տիրական բալա:

Շնորհքով, զոռով տղա դա՛ռ.
Սաղ աշխարհքը ձեող առ.
էս մեր դուշման ազգերին,
Հեղճացրու հոգին առ:

Ձենդ լսողը սասանի,
Ծակը մտնի տազ անի,
Ասի, հրես, Գրիգորը,
Կը տա ինձ ու կըսպանի:

Գերի ա մեր հայ ազգը,
Ղոչաղների թայ ազգը,
էս անիրավ թուրքի ձեռին,
Փչացավ մեր կես փայ ազգը:

Իմ Գրիգորը մենծանա,
Դուշմանի աչքը հանա.
Հայի ազգին օգնելով,
Փառք ու պատվի տիրանա»
:


Մենք ավարտեցինք մեր հատվածը, Սոս և Վարդիթեր ազնիվ և պատվական աշխատության մասին, որ մեզ շատ մտքերի պատճառ