Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարող ենք մխիթարվիլ միայն նորանով, որ շատ սահմանափակ են այդ տեսակ բառերի թիվը։ Չկա աշխարհիս երեսին լեզու, որ օտար խառնուրդ չունենա. մեր նոր լեզուն չէ կարող բացառություն լինել բնական կանոնից:

Մենք, հերիք համարելով առայժմս այսքան խոսքը, կտրում ենք մեր ճառի ընթացքը,ձեռք զարկած լինելով մի տեսության նոր լեզվի մշակության մասին ընդհանրապես, ուր մանրամասնաբար պիտի քննվին այն բոլոր խնդիրները, որ վերաբերություն ունեին նոր լեզվի մշակության։ Այդ աշխատության շուտով հրատարակելը մենք չենք կարող խոստանալ արգո ընթերցողներին, թեև այդ գործի վրա անձանձիր աշխատել ենք և աշխատում ենք, այս րոպեիս էլ։

Վերջացնենք մեր հատվածը։

Պ. Պռոշյանցի ոտանավորքը մեծ հարազատություն ունին Արարատյան աշխարհի և տեղ-տեղ էլ ամբոզշ ազգի ոգու և ձևի հետ։ Օրինակի համար դնում ենք այստեղ նորա «Ջան գյուլումը» (եր. 74).

«Խնձոր ունիմ կծած ա, ջան, գյուլում, ջան, ջան,
Չորեք կողմն էրծաթած ա, ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ախպերս ուզեց չի տվի, ջան, գյուլում, ջան,ջան,
Ասի յարի ղրկած ա, ջան, ծաղիկ. ջան, ջան:

Ա՛յ աղա հիլ անիլ տուր,—մտտնաչափ գիր անիլ տուր,
Ինձնից էլ քեզ ճար չի կա—քաքուլդ վեր անիլ տուր:
Ես աղջիկ եմ ալ կուզեմ,—բարակ մեջքիս շալ կուզեմ,
Երբ ես եկա ձեր տունը—ոսկին սարեսար կուգեմ:

Կիրակի էլ պա՞ս կըլնի,—էրծաթից լավ թա՞ս կըլնի,
Որդիդ մեռնի վարդապետ,—սիրածը չհա՞ս կըլնի:
Աշտարակ բարձր տեղ ա,—ջուրը հիվանդին դեղ ա,
Սիրածը սիրածին չեն տալ—էս ի՛նչ անիրավ գեղ ա:

Էն սարը բարձր սար ա,—տակը զնջըլած քար ա,
Ես քեղ թաքուն սիրեցի,—բա՛ս ո՞վ արավ աշկարա,
Իմ յարն ինձ յար պըտի,—ձեռումը ֆանար պըտի:
Իմ յարի կաննած տեղըն, —մեկ չինարի ծաո պըտի:

Ա՛յ տղա, դու հազար ըլնիս,—իմ ախպոր սատար ըլնիս,
Թե ինձնից ջոկ յար բռնես,—դու սրտապատառ ըլնիս,
Քաքուլիդ կալին մեռնիմ,—երեսիդ խալին մեռնիմ,
Լսել եմ, կարդացող ես,—սաղմոսիդ ծալին մեռնիմ:

Ամպել ես ամպի նման,—շաքար ու ղանղի նման,
Իմ նանն ինձ ո՞նց ա պահել,—ծալած գյուլրանդի նման,