սորված ենք, ոչ միայն հին լեզուն այլև նորը, որքան մեզ կարելի է եղել և մի քանի էլ գավառական բարբառներ։ Այսպիսի բառերը ավելի լավ է մի քանի խոսքով բացահայտել, քան թե տեղական մի այլ բառով, ինչպես շուշտակ, բաշորթիկ, ճլպինդ և չալ-օխամ կամ չալ-շխամ բառերը բացատրված են։ Այս բառերից բաշորթիկը թուրքի բառ է երևում, բաղկացած բաշ— գլուխ և էորթմեք— ծածկել, հովանացնել բայից. բայց չալ֊օխամը կամ չալ֊շխամը* չգիտենք թե ինչի բառ է, թեև թուրքի հոտ է գալիս, օրինակ՝ չալ. ճլպինդը անշուշտ հայի բառ է, բայց թե ճլ֊ը ինչ բառի կտոր է, որ կպել է պինդ բառին, չգիտենք։ Շուշտակ բառը մինչև այժմ ուրիշ նշանակությամբ գիտեինք, այսինքն աբեղա, որ առաջ ամուսնավոր քահանա էր և այրիանալով վանական դարձած: Առհասարակ, տեղ֊տեղ խրթին գավառական բառեր, որ թեև մեզ հասկանալի այլ ընդհանուրին ո՛չ, մնացել են առանց բացատրության, թեև շատերն էլ բացատրված են։ Բացի սորանից ցավում ենք, որ պ. Պռոշյանցը փոխաբերաբար առնված ոճերի և ձևերի բուն նշանակությունը չէ բացատրում, թողնելով «հետախույզ բանագիտաց», ինչպես ասում է հառաջաբանի վերջին տողերում։ Այս շատ անգործադրելի գաղափար է։ Մարդը մեղավո՞ր եղավ որ հետախույզ բանասեր դարձավ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինե։ Ասենք թե գլուխը քարը տվեց, շինեց, հետո պիտի այդ բառարանը տպե ու հրատարակե, որ Սոս և Վարդիթեր կարդացողները հասկանան այն փոխաբերական ձևերը և ոճերը, որ առաջ չէին հասկացել, և որոնք շատ տեղ, այո՛, աղ ու համ են տալիս գործին։ Մի՞թե ավելի լավ և ավելի հարմար չէր, որ ինքը հեղինակը բացատրեր, քան թե թողնում է «հետախույզ, բանագիտաց»։ Ինչ որ մեզ է վերաբերվում, խոստովանում ենք, որ ախորժակ չունենք մի այդպիսի բառարան շինելու, թեև բոլոր այլտբանությունքը շատ լավ հասկանում ենք։ A propos, Հորթաթողի բարեկենդան կամ Հորթաթողի պաս խոսքերը, որ այլաբանություն չէ, այլ պարզ անուն, չգիտենք թե, Վարագա՞ Խաչինն է, Հիսնակա՞ց թե սուրբ Հակոբի։ Մեզ թվում է թե այս բառը ավելի կարոտ էր ծանոթաբանության, քան թե յախըշի յոլը, որ ձախողակի ամեն հայի հայտնի է թե ուղիղ, թե սխալ հասկացողությամբ։
Այժմ դառնում ենք դեպի Սոս և Վարդիթերի բովանդակությունը։ Մենք արդեն ասած ենք, որ թե Սոս և Վարդիթերը առնունք որպես բանաստեղծություն, նորա տկար և թույլ կողմերը այն տեղերումն են,
- Սոցանից մինը պետք է որ տպագրության սխալ լինի ։