սկզբունքի, առանց ուղղության հանդիպածը գրում են, էլ աջ ու ձախ նայել չկա։ Լեզվի մասին ատյան ենք կանչում պարոն Պռոշյանցին ոչ ծաղրելու և ոչ պախարակելու մտքով, այլ կատարյալ բարեմտությամբ, հուսալով, թե մեր մի քանի նկատողությունքը կարող են նորան օգտակար լինել նորա ապագա ասպարիզում, մանավանդ եթե ոլիւտ չէ արելմիշտ Աշտարակի լեզվով գրելու․ թեև ճշմարտության անունով ասում ենք որ նորա բնագրի (Աշտարակի) լեզուն համեմատաբար ավելի կատարելություն և ավելի բնականություն ունի, քան թե այն լեզուն, որով գրել է յուր ծանոթությունը և շատ անաջող հառաջաբանը։ Անաջող ածականը նորա հառաջաբանին տրված, նորա բովանդակությանն է վերաբերվում, որ լեզվի մասին մի քանի բան նկատելուց հետո կքննենք։նույնպես, հանդես հանելով այստեղ այն թերությունքը, որ տեսնում ենք պարոն Պռոշյանցի սեփական ձև ու ոճի մեջ, ստիպում ենք ասել, թե գրողների մեծագույն մասը ազատ չէ այդ տեսակ թերություններից, ուստի մեր նկատողությունքը հաշվե' ուղղված են ընդհանուրի թերություններին, քան թե մասնավորապես պարոն Պռոշյանցի։ Եվ եթե այդ ուրիշները նույնպես օգուտ քաղեն մեր նկատողություններից, գոնե մի ծեղի չափ թող շնորհակալ լինին, ինձնից ո՜չ, այլ պարոն Պռոշյանցից, որի գործը պատճառ է եղել մեզ այս տողերը գրելու։
Դարձյալ, մի քանի տեղ լոկ մի հատ բառը կամ մի հատ ձևր որ գործ էր ածում պարոն Պռոշյանցը, որ թերևս կարող էր տպագրության սխալ լինել։ Մենք հանդես ենք հանում, սորանից չէ պիտո եզրակացնել թե բծախնդրություն է մեր արածը, ո՜չ, այլ մենք այդ բոլորի վրա թե խոսում ենք, այն է պատճառը, որ պարոն Պռոշյանցի գործի մեջ մի անդամ երևցածը ուրիշների մոտ շատ կան, ուստի և մեր բոլոր նկատողությունքը պիտի ընդհանուրին ընծայվի, թեև պարոն Պռոշյանցի պատճառով էինք խոսք բացում։
Պարոն Պռոշյանցի ձև ու ոճի մեջ, մենք տեսնում ենք հին լեզվին ըստրկություն. բայց արգո հեղինակը ստրկանում է ոչ թե հին լեզվի ոգուն և տրամաբանության, որի տակ հինգ տարի ընկճված էինք մենք էլ, Հյուսիսափայլն էլ, ո՛չ. այդ տակավին խորհուրդ ուներ և սկզբունքից առաջ էր գալիս, թեև ոչ դրականապես գործադրելի էր այդ սկզբունքը, այլ ստրկանում է հին լեզվի արտաքին ձևին,— կեղևին, որ բնավ խորհուրդ չունի։ Բայց այս էլ ճշմարիտ է, որ պարոն Պռոշյանցի գրության ոգին բուն հայկական է և կատարելապես ազատ այն եկամուտ ձևերից, որ