Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք նորա համար այս մեկ հատ բանը մեջ բերինք, որ իրեն իսկ հեղինակին որոշ կերպով երևի այդ անբնականությունը, որ թե ուրիշ ամենը թողած իր առաջաբանի մեջ գործ դրված հատկացուցիչներին նայի, կտեսնե որ ժողովրդի խոսած լեզվի հոսանքին հետ երթալով հատկացուցիչը միշտ նախադաս է գործածված։

Նոր լեզվի մեջ կան բայեր, օրինակ տամ, գամ երբեմն և լամ, որ իրենց լծորդությամբ դուրս են ընդհանուր կանոնից։ Ընդհանուր և միակ լծորդությունը է ում եմ, օրինակ գրում եմ, տեսնում եմ և այլն. իսկ տալը, գալը երբեմն և լալը խոնարհվում են տալիս եմ, գալիս եմ և լալիս եմ*: Բայց չնայելով այս բոլոր Արարատյան աշխարհին ընդհանրացած սովորության վրա, կան մարդիկ, ինչպես նաև բոլոր Աշտարակը (ինչպես երևում է Սոս և Վարդիթերից) որ թե բայի վերջավորությունը, այսինքն եմ, ես, են նախընթաց է գրվում բայարմատից, ինչպես չեմ տալիս և այլն, չեն ասում չեմ տալիս կամ չէ տալիս, այլ չեմ տալի կամ չէ տալի: Պ. Պռոշյանցը իր գրության մեջ գործ է ածում այս ձևը—մոռացնել տալի, հառաջ գալի, հոգի է տալի և այլն, փոխանակ մոռացնել կամ մոռցնել տալիս, հառաջ կամ առաջ գալիս, հոգի է տալիս ասելու տեղ։ Ինչպես երևում է պ. Պռոշյանցը ուրիշ շատերի նման կարծում է, թե տալիս եմ-ը շինվում է տալի ընդունելությունից, որի ծայրն թարմատարաբար կպել է ս տառը, ուրեմն և ավելի ուղիղ է տալի ասել քան թե տալիս, մանավանդ որ տալին էլ գործ է ածում ժողովուրդը։ Շտապում ենք ծանոթաբանել, որ ներկայություն, մոտավորություն ցույց տվող է այն թարմատար համ արված Ս տառը, և առանց նորան տալի եմ ասելով չենք կարող ցույց տալ այն գործողությունը, որ կատարվում է ներկայում։ Եվ մեզ թվում է, թե տալիս եմ-ի արմատը բնավ տալի ընդունելությունը

  • Լալիս եմ քիչ ենք լսել, սովորաբար լինիմ բայով է վարվում, «լաց եմ լինում»

և այլն: Տալը, գալը, աստրախանցիք խոնարհում են «տամ եմ», «գամ եմ», բայց այս շատ անգործադրելի է և տգեղ, հայտնի է թե և դպրության մե՛ջ անընդունելի։ Նույն այս բայերը նոր Ջուղայի և Հնդկաստանի հայերի բերանում մի ուրիշ ձև են ստացել։ Նոքա ասում են գալման եմ, գոլման եմ։ (Գալը գոլ է եղել։ Երբ աոաջին անգամ լսեցի այբի ո կամ ե փոխվելը — նոքա չեն ասում լավ, այլ լեվ, անգլիական այրի ազդեցությունը կարծեցի, բայց վերջը ստուգեցի, որ այս նմանությունը պատահական էր)։ Թեև հին լեզվի մեջ գոլումն, տալումն չկա, բայց լալումն կա և հնդկաստանցին ասում է չալման եմ. արդյոք այս դարձյալ նախդրիվ տրականի ուժով չէ՞, այսինքն, լալու վրա եմ. մենք գոնե կարծում ենք։

NB.- Լինիմ բայով վարվում է տեղ-տեղ թացը-թաց լինել, բայց նոր լեզուն ունի թրջվել բայը, որ ամեն տեղ հասկանալի է, ուստի և ավելորդ է գործ դնեք թաց արի թաց եղա, փոխանակ թրջվեցի, թրջվեցա, որի կազմվածքը ավելի պարզ է և կարճ։