Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կթավորականը կամ ինչպես ասացինք հասարակ բայը դարձել է ներ֊ գործական, ուստի և կրավորականի բուն կազմությունը հենվում է վեվի վրա[1]։ Կան բայեր, որ երբեմն դուրս են գալիս այդ ընդհանուր կանոնից, օրինակ կորուցանել կամ կորցնել, հայտնի է թե ներգործական է, բայց դորա կրավորականը լինում է շատ անգամ կորչել: Ասացինք շատ անգամ, որովհետև կրավորականը գործ են դնում որպես կորցվիլ. մեկ խոսքով, կրավորականը վեվով գործ դնելը համորեն ազգի հանրական կանոն է և ոչ մի տեղ չենք լսում նորան առանց վեվի: Պարոն Պռոշյանցը նույնպես ընդունում է այս, թեև վեվի տեղ ու գործ ածելով, ինչպես, բարձվում է, վերահաստատվիլը, պառակտվիլը, պատարվիլը և այլն.բայց մի տեղ էլ գործ է դրել ամրապնդիլը, փոխանակ ասելու ամրապբնդվիլ, հայտնի է թե դարձյալ հին լեզվի ազդեցությամբ։ Թող ներեն մեզ, որ մենք այսպիսի մեկ-մեկ հատ երևցած արտուղությանց վրա խոսք ենք բանում. բանը շատի կամ քչի վրա չէ, այլ կանոնի վրա, ուստի հարկավոր է, որ լեզվի վրա աշխատողքը իրենց մշակության արդյունքը և իրենց նկատողությունքը հայտնեն միմյանց, որ այս հասարակաց փոխադարձ գործակցությամբ լեզվի գործը առաջ երթա։

Բացի սորանից, վեվի տեղ ու գործ դնել այնտեղ, ուր իսկույն հաջորդում է ումը, շատ ծանր է և հասարակ ժողովրդին գայթակղեցուցիչ, որոնց շատը ուտում է տեսնելով չէ կարդում՝ վում է այլ ուտւմ է։ Պետք չէ գործ դնել այս ձևը եթե հարկ չկա։ Այսպես ասում ենք այն պատճառով, որ երբեմն հարկը ստիպում է վեվի տեղ ուն պահել, չնայելով որ իսկույն հետևում է կամ ում կամ ություն: Այս այնպիսի դիպվածներում, երբ բառը իր ուղղական վիճակում ու է վերջանում, ինչպես լեզու, կատու, առու և այլն և այլն, կամ պատասխանատու, հարկատու, որ ստեպ ություն վերջավորություն են ստանում վերացական նշանակություն առնելու համար։ Մնացած մյուս դիպվածներում մենք հոժար ենք ժողովրդի ընթերցանությունը հեշտացնելու համար ու կամ ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞յունը վեվով

  1. Եթե բայը դիմավոր է, ներգործականից կրավորական դառնալու համար (հայտնի է թե նոր լեզվում) միայն մի վեվ առնում, իսկ թե անդեմ, օրինակ, աներևույթ եղանակ, այն մամանակ և Վեվ է ավելանում և եչը փոխվում է ինի. ինչպես գրում եմ,— գրվում եմ, դրել,— գրվիլ Պարոն Պռոշյանցը որպես կրավորական աներևույթ եղանակ գործ է ածել մի տեղ կատարելագործվել, փոխանակ կատարելագործվի] ասելու։ Վերը մեջ բերած օրինակում, նա հերիք է համարում, ներգործականի եչը ինի անելով կրավորա- կանացնել, ինչպես ամրապնդիլը. իսկ այս օրինակում կրավորականացուցել է միայն ու (վեվի տեղ իհարկե) ավելացնելով ներգործականի վրա, ինչպես կատարելագործվել: Ոչ առաջինը և ոչ երկրորդը տալիս են նոր լեզվում կրավորական գաղափար։