Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխանակել, ինչպես դրում ենք թիւ, թվի, թվական։ Ավետիք յան հ. Գաբրիել ականավոր քերականը սորանիը հիսուն տարի առաջ խոստովանել է իր ընտիր քերականության մեջ, նոր լեզվի սեփական ուղղության իրավունքը։ «Անորոշ արտաբերութենէն մտեր է որ ուով կամ իով բառերը երբեմն վեվով կը գրենշִ զոր օրինակ բուրուառ և բուրվառt երիվար և երիւար, նուագ և նրվագ, թուական և թվական։ Ասոնցմով կիմանաս պատճառը՝ որ ինչո՞ւ աս Քերականութեան աշխարհաբարին[1] մեջ վեվով դրինք, անվան, պիտվական, հիմակվան, առվօտանց և այլն, անոր համար որ աշխարհարար վեվ կըսենք նէ, վեվ ալ գրելու է՝ և ո՛շ ու կամ, որ ծուռ հնչումը հաստատել չերևնայձ)։ (Տե՛նորա քերակ 179 եր,)։ Ծուռ հնչում ասում է այն պատճառով, որ ինքը հիմնավորապես ՈՒապացուցանում է ւյունի ձայնավոր լինելը, ինչպես այժմյան ֆրանսիական U կամ Հունական իպսիլոնը։ Եվ իրավունք ունի։ Նոր լեզվի մեջ, ե վերջավորությունը հոլովվում է, իսկույն վեվի ձայն է ստանում, ոչ ոք չի լսում՝лезуи, leZOlli, այլ лезуи lezvi։ Պִարոն Աբովյանցը ավելի հավատարիմ մնալով նոր լեզվի իրավունքին և արտոնության, իր «Վերք Հայաստանի» գործում Ուիտեղ միշտ վեվ £ գործ ածում, մինչև անգամ այնպիսի տեղերում, ուր միմիայն Երևանի գավառում ուեվեվ է, իսկ այլ տեղեր ու: Նա գրում է «նազլվի սուգը, նամակ նամակը»․ հայտնի է թե բացի Երևանի գավառից ուրիշ տեղերում այդ բառը արտաբերվում

  1. Շատ մարդիկ, որ ամեն բան չափում են հին լեզվի չափով, Ավետիքյան հ.Գաբրիել պես նոր լեզվին ասում են <աշխարաբար»։ Չափեցեք պարոններ, բայց այնպես արեք, որ նույնիսկ հին լեզվին չհակառակեք։ Հին լեզվի ршг մասնիկը մակբայացուցիշ է և աշխարհարարը մակբայ և ոչ լոկ ածական անուն։ Բացի սորանից, եթե նոր լեզուն С աշխարհարար» է, ուրեմն հին «գրաբար» և ոչ «գրաբառ»։ Հայտնի է թե ուղիղ խոսելով չէ կարելի ասել գրաբար, այլ գրաբառ, ուրեմն և աշխարհաբառ և ոչ աշխարհացբար։ Շտապում ենք այգ պարոններին իմացնել, որ գրաբառ կամ աշխարհաբառ խոսթերր չեն բաղկացած գիր և բառ կամ աշխարհ և բառ բառերից, այլ գիր և բարբառ, աշխարհ և բարբառ։ Ոչ մի տեղում չենք տեսնում ի գրոց բառ, ի բառ աշխարհիկ. այլ ի գրոց բարբառ կամ ի բարբառ գրոց, ի բարբառ աշխարհիկ կամ յաշխարհիկ բարբառ, որ միանալով (կրճատվել է բարբառ խոսքը և մնացել է միայն բառը, ռրով և) դարձել է մեկ բառ (ածական) գրարաո,աշխարհաբառ: Ածական անունը երբեմն վարվում է որպես մակբայ, ինչպես նաև գրաբառ և աշխարհաբառ խոսքերը — գրաբառ խոսել, աշխարհաբառ գրել, բայց, բուն մակբայը կամ մակբայի սեփական վերջավորությամբ բաղադրված մակբայը չէ վարվում որպես ածական։ Նույն այս հին լեզվի կանոնով էլ սխալ է «աշխարհաբար» ասելը, աշխարհաբառ ասելու տեղ։