Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնչեցնել միայն հեկեկանքը և հռնդյունքը Հայաստանի որբ զավակների, հարստահարողների և եկեղեցականների գավազանի տակից:

Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարողների կյանքը, մինչև մի ժամանակ, իսկ երբ մինչև բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետև նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները։

Նոքա ապրեցան և քրտնեցան ընդհանուրի օգտի համար, լավ հասկցած լինելով, թե սո՛ւտ է մասնավորի քաջաբախտությունը, առանց ընդհանուրի երջանկության ։

Նոքա չկաշառվեցան օտարներից... նոքա չնենգեցին յուրյանց ազգին, նոքա չվաճառեցին յուրյանց գրիչը... Նոքա արհամարհեցին օտարի տված պատիվը և աշխատեցան դժպհի պատվանշանների տեղ կրել յուրյանց ազգության անունը, այլև վերքերի սպիք, որոնց արժանացել էին մարտիրոսաբար, ազգի ազատության անունով։

Ի՛նչ մնաց մեզ մեր անցած օրերից, ի՛նչ վիճակի մեջ ենք ներկայումս, ի՛նչ ճանապարհ է մեր գնացածը և ո՛ւր է դորա ելքը։

Սոքա են ահա խնդիրքը, որ ամենայն բանական հայ պարտակա՛ն է լուսափայլ կացուցանել ազգի ընդհանրության առաջև: Լռություն... Պատվելի Այվազովսքին մեր մինչև այժմ գրածների համար ևս պատրաստվում է հերետիկոս անունով մեզ վերստին մկրտելու:

Բայց որովհետև, մեք երկյուղ չունինք անունից, ուստի և ընդունում ենք նաև պարոն Այվազովսքիի սպառնալիքը, Մասյաց Աղավնու մեջ, քննության տակ ձգել Հյուսիսափայլը, սկզբից մինչև նորա վերջը[1] և հանդիմանել նորա հերետիկոսականությունը:

Հրավիրում ենք, որ ասպարեզ իջանե[2], բայց եթե բանը կրոնի և

  1. Հյուսիսափայլը, գուցե պարոն Այվազովսքիի երևակայության մեջ խափանված, շարունակվում է այսօր:
  2. Այս հրավերը առնում ենք պարոն Այվազովսքիին, մինչ արդեն նախընթաց տարիներում բանի անգամ ամբաստանվեցանք նորանից Ռուսիո ներքին գործոց մինիստրի առաջև, որպես անկրոն, որպես անբարոյական, որպես ապստամբ և խռովեցուցիչ ժողովրդյան: Պարոն Այվազովսքին առաջարկում էր քաջափայլ մինիստրին, Հյուսիսափայլ վնասակար օրագիրը դադարեցնել և մեզ ձգել սաստիկ պատժի տակ, օրենքի բովանդակ խստությամբ: Գուցե պարոն Այվազովսքին, հայրական հոգողությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ... Մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը... (Բուն առողջապահական խորհրդով): Պարոն Այվազովսքին չէ կարող ուրանալ այս իրողությունքը. ըստ որում երկար քննությունք և գրագրությունը եղան մինիստրերի և ցենզուրյան ժողովի մեջ, այլև առաջարկվեցան հարցմունքներ... Չնայելով այս տխուր անցածի վերա, չնայելով, որ պարոն Այվազովսքին յուր Մասյաց Աղավնու մեջ ազատ է ամենայն բան գրելու, նաև զրպարտելու... Նաև հայհոյելու, ըստ որում նորա գրվածքը չեն քննվում ցենզուրյան ժողովի մեջ,մյուս կողմից մեր բոլոր գրվածքը քննվում են և մանավանդ խիստ, եթե հարաբերություն ունին պարոն Այվաղովսքիին (ապացույցները մեր ձեռքում պակտս չեն), չնայելով, ասում ենք, այս բոլորի վերա հրավիրում ենք, որ պարոն Այվազովսքին խոսքը բոնե ու հրապարակ իջանե: