Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրտի վկայության վերա անհաստատության գա, կարծում ենք թե ավելի ծանր լինի յուր պատասխանատվությունը, մանավանդ եթե գտանվին մարդիկ, որ հանձն առնուն հրատարակել պարոն Այվաղովսքիի ընթացքի և գործերի պատմությունը[1] այն րոպեից, ուր դադարում է Վ. Հայր Սարգսի Մուրատյան վարժարանի պատմության երկրորդ հատորը, որ գուցե մինչև այս տարու վերջը հրատարակվի: Ո՛հ, ինչ պատմություն...

  1. Այդ հրատարակվելու պատմութենից, առայժմ, մի փոքր ճաշակ տալու համար ընթերցող հասարակության դնում ենք այստեղ պարոն Այվազովսքիի վեց նամակների պատճենը, որոնց բնագիրը գտնվում է Վենետիկ, Ղազարու վանքը։ Անշուշտ, այս նամակները մի նոր լույս պիտի ծավալեն պարոն Այվազովսքիի խիստ բարոյականության վերա, մանավանդ եթե հիշենք յուր ասածները, ի Հայտարարության անցից Մուրատյան վարժարանին թե Հ. Սարգիսը յուր վերա շարժեց վանքի բարկությունը, պարոն Այվաղովսքիին պաշտպան կալով, Հռովմի և վանքին ընդդեմ։ Պարոն Այվազովսքիի տպագրությամբ անըստգտանելի հռչակված Հ. Սարգիսը, մինչդեռ պատերազմում էր պարոն Այվազովսքիի օգտի համար, սա գրում էր Աբրային հետևյալ նամակները, որոնց մեջ բտցի քրիստոնեականից, բարոյականից և մարդասիրականից ուրիշսկզբունք չգտանք:
    Առ աբբայն Մխիթարեան միաբանութեան ի Վենետիկ
    Փարիզ. 18 Նոյեմբեր, 1848.

    Աստուածապատիւ Հոգևոր Տէր.

    ...Վ. Ստեփանոս արդ հասեալ իսկ իցէ այդր, զի ըստ գրելոյ իւրոյ առ Հ. Յովհաննէս յ8 սորին ամսոյ մեկնելոց էր նա ի Լիվօռնօյե: Ի նմանէ տեղեկացեալ իցէ տէրդ և բազում ինչ իրաց վարժարանիս և խելամուտ լեալ, թէ ո՞րչափ վայրապար զանգիտեաց Թէոդորեան) և ո՛րպես (անօգուտս, մանաւանդ ժողովս մեր երկիցս անգամ չընդունելոյ զհրաժեշտ թարմատար տեսչին (Հ. Սարգսին թեոդորէան) և որպես յանոգուտս մանավանդ թե իվնաս եւա իրաց Վարժարանիս՝ յանձն արար ի նա ընդ տեսչութեանն և զանուն մատա կարարութեան դրամոց։ Եւ արդ եթէ զեղեալան չիքե խոհեմութիւն փոփոխել, առանց կարևոր ինչ պատճաոաց, սակայն թուի ինձ, թէ զարժանն պատասխանի աո գրեալոն ի նմանէ (զորս ընթերցաւ ինձ) պարտ է կշռել աներկիւղ և անպատրուակ բանիւք և անժխտելի փաստիւք...

    Ն. Ծ. Հ. Գաբրիէլ Այվազովսքի
    Փարիզ, 17 Դեկտեմր. 1848.

    ...Մի ինչ միայն Գեր. Տէր, որ փոքր մի տագնապէ դմիտս իմ, այն է, զի առ հարկի այժմու հանգամանաց Վարժարանիս, ինձ անկ է ուղղակի պատասխանատու լինել առաջի միաբանութեանս ոչ միայն զդաստիարակութենէ և զհրահանգաց մանկտւոյն, այլ գրեա՛ թէ և զընթացից Վարժարանիս առհասարակ, ուր եթե կայր ոք Տեսուչ արդեամբ և ոչ անուամբ լոկով որպէս զարդիս (Հ. Սարգիսն) իմ պատասխանատւութիւն ընդ նորա ձեռն լինէր և զհանրական տեսչութենէ Վարժարանիս նա տայր պատասխանի... Սմին իրի և զամենայն հոգս պիտոյից մանկտւոյն, զկերակրոց ասեմ և զզգեստուց և զգրոց և որ այլն ևս, իմ յանձին կալեալ է, թէպէտ և դրամոց մատակարարութիւն լի բովանդակ ի ձեռս Վ. Հ. Յովհաննու կայ։ Ջայսոսիկ հարկ համարեցայ զեկուցանել Վեհիդ, զի ի փորձոյ ուսեալ կարծեմ, թե որ անուանեալ տեսուչն է Վարժարանիս պատճառանս խնդրէ անմեղադիր առնելոյ զիւրն անգործութիւն, և զանկարողութիւն զմեօք արդեօք և զՁեօք մանաւանդ արկանելով զամենայն զվնասս սակաւ զարգացման վարժարանիս (ըստ իւրոցն խելաց):

    Ն. Ծ. Հ. Գաբրիէլ Այվազովոքի
    Փարիզ, 19 Յունուարի, 1849.

    Վ. Հ. Սարգիս մեծաւ անհամբերութեամբ թուի սպասել այտի թղթոյ, յորմէ իմանամք, թէ աւուրբք յառաջ գրեալ է առ Ձեզ. անշուշտ նամակ ըստ ոճոյ առաջնոց նամակացն իցէ և այդ, որպէս գուշակեմ, ի տենջ այն է, դի մի ի բնաւ խռովեսջիք այլ խոհական խորհրդով և ազդու պատճասաբանութեամբ կշոիցէք նմա չպատասխանին, ըստ իմաստութեան Ձերում։

    Ն. Ծ. Հ. Գաբրիէլ Այվազովսքի

    Յ. Գ. Արդ իսկ կոչեցայ ի Վ. Հ. Յովհաննէ ի սենեակ Վ. Հ. Սարգսի և տարեալ և ցուցեալ էր սորա նմա զմանրամասն հաշիւ ամենայն ելից և մտից Վարժարանիս, հանդերձ առանձին բովանդակութեամբն և կշռով և ընդունելութեան մուրհակօք, Վ. Հ. Յովհաննէս ընթերցաւ և բացատրեաց մի առ մի դկարևորագոյնս ի հատուածոցն, և ապա ասէր—Ահա և հաշուեմատեանս ողջոյն, տեսէք, քննեցէք և ըստ այնմ գրեցէք առ Գեր. Աբբ. և յղեցէք զրովանդակութիւնդ։ Վ. Հ. Սարգիս հարեւանցի և եթ ակն արկեալ ի մատեանն ասէ, զայդ առ քեզ կալջիր և զհամառօտութիւնն տուր ինձ դի յղեցից ի Վանս։ Յաւել Վ. Հ. Յովհաննէս. բայց կամիմ գիտել, թէ ո՛ կալցի զհաշիւս այսր նորոյ տարւոյս. դի ես ոչ ևս կարեմ վարել զպաշտօն, զոր հասարակութիւնն առեալ է յինէն. իմ պաշտօն այսուհետև խոստովանահայրութիւն և եթ է: Ասէ Վ. Հ. Սարգիսն, ո՛չ, ո՛չ. կալ դու զհաշիւն դարձեալ, որպէս յառաջ,մինչև տեսից թէ զինչ պատասխանի եկեսցէ ի վանաց առ թուղթսն իմ։ Եւ Վ. Հ. Յովհաննէս ել ընդ իս ի սենեկէն նեղասրտեալ ընդ մեղմեխ զնացրս տոնն: Իսկ հաշումատեանն զոր տեսի, ամենայն մանր մանր տեղեկութեամբ հանդերձ գրեալ է, որպիսի ոչ զվանացն տեսեալ է իմ և ոչ Ռաֆայէլեան Վարժարանին, զի օրինակ իմն և անուանք իւրաքանչիւր մատենից գնելոց, մի առ մի դրօշմեալ են ի նմա, որպէս և այլ պաշարք և նիւթք լիպրէիւքն և չափովք և թրւովք ըստ մուրհակացն ընդունելութևան նշանակեալ մի ըստ միոջէ։ Տեսցուք եթէ Վ. Հ. Սարգիս արասցէ՞ նոյնպէս (եթէ ի ձեռս նորա մնասցէ հաշուեմատեանն) որպես յոխորտսյ ի լինել խօսից․․․

    Ն. Ծ. Հ. Գաբրիէլ Այվազովսքի
    Փարիզ, 29 Յոլնոլարի, 1849.

    Զշնորհեալն ի ՎեհԷդ ի 17 ամսոյս՝ ընկալաք յերեկն հանդերձ օրինակաւ թղթոյն (Հ. Աարգսին), որոյ իմաստք ոչինչ անծանօթ էին մեզ... Գտեալ զայն անձնական և անարժան կրիւք անիմանալի խառնախօսութեամբ եւ յանդուգն ասացուածովք: Զոմանս առաջարկութեանց նորա, որ իրաւացի թուին և մեզ գիտեմք, զի և միաբանութիւնս ճգնի տակաւ արդիւնացուցանել ըստ կարի և ըստ ներելոյ ժամանակիս, և զոմանս, յորոց մին է և յանձն առնել ղտեսչութիւն վարժարանիս ի ձեռս գաղղիացւոյ ուրուք, ոչ միայն համարիմք ի նախատինս ուխտիս, որպէս ասէ նա, այլեւ ի վնաս մեծ վարժարանիս և ազգային կրթութեան, զորոյ զօրինակն ունիմք և ի վերայ դպրոցին Լազարեանց, սմին իրի և անգործադրելի ամենեւին։ — Իսկ թե զի՛նչ պատասխանի արժան իցէ գրել առ նա, մեր կարծիք այս են ...Խայտառակել միանգամայն զգնացս նորա յիրս վարժարանիս, ոչ միայն յերկուց ամաց հետէ, այլեւ անդստին յամէն, յորում կարգացաւ նա ուղղիչ Ռաֆայէլեան վարժարանին և ապա այսմ ի Պատաւիօն: Բայց քանզի այր է սա անխիղճ և կատաղի, լաւ ետ թոփ գրել ձեզ առ նա պատասխանի զգուշտտր բանիւք... (թէ) բարտք թուեցտւ մեզ և ժողովոյս զի որովհետեւ ինձ անմարթ է վասն հանգամանաց ժամանակիս գալ այդր։ Վերապատութիւնդ ի մեղմանալ օդոց փութասցի անյապաղ գալ այսը ի Վենետիկ... Եթէ յանձն առնուցու նա գալ, բարւո՛ք է, զի և Վարժարանս գերծանի միանգամ ի տարտամ տեսչութենէ աստի որով սա զանուն եւ ետ տեսչի ունելով զամենայն պատասխանատւութիւն յանձնէ ի բաց քերէ, որպէս միշտն և միանգամայն թշնամութեան աչօք հայելով միշտ և յանպարսաւ ընթացս վարժարանիս, և անդադար հակառակութեամբն ընդ վանացն ջլատէ զձեռս վաստակաւորաց։ Իսկ եթէ յապաղելով զչուն (որպէս հաւանական թուի) չկամիցի ելանել ուստի, գէթ չկարէ այլեւս յայտնապէս քրթմնջել ոչ առ մեզ և ոչ առ Ձեզ...

    Ն. Ծ. Հ. Գաբրիէլ Այվազովսքի
    Փարիզ, 19 Մարտի, 1849.

    ...Զազգեցութիւն գրոյն Ձերոյ առ նա չկարեմք հաւաստեաւ գուշակել, զայս տեսանեմք և իմանամք, զի ուրա՛խ է նա և ավելի ևս քան զսովորականն, և պատրաստէ դարձեալ պատասխանի, որպէս թերևս գուշակէիքն ընդ մեզ. ոչինչ անգիտանալով զանհանդարտ և զկոուասէր բարս նորա և զդատարկապորտ շատախօսութիւն: Բարւոք յոյժ և իմաստութեամբ գրեալ էր Ձեր զթուղթն ըստ ամենայն մասանցն, բայց զարմացաք յոյժ, թէ ընդէ՞ր ոչ իշխեաց և ոչ կամեցաւ արգոյ ժողովն երկտող ինչ յիշատակ առնել ի թղթին զյանձնելոյ նորին դարձեալ զամենայն զգործ և զմատկարարութիւն վարժարանիս ի ձեռս Վ. Հ. Յովհաննու, և զհրաժարական բանիցն զորս ստէպ կրկնէ նա ի թուղթս իւր: Գիտեմք իսկ զի վրիպակ մեծ էր զոր գործեաց ժողովդ մեր, տալովն ի ձեռս հայր Սարգսի զամենայն իշխանութիւն տեսչութեան և գործակալութեան, ընդդէմ խղճի իւրոյ և ճանաչման իրացն, գիտելով չափ զողորմելի անկարողութիւն և զխռովարար թարս անգործ տոնն,բայց քանզի նա հրաժարեաց կամակար ի յանձնառութենէ գործոյն, ժողովդ յի՞մ լոիցէ...:Յայսմ ամենայնի մխիթարութիւն մեծ է ինձ զի այս կռիվք և խռովութիւնք (ոչ թուի թէ ոչ դադարեսցին իսկ մինչև իսպառ այսպիսի հնարիւք) ոչինչ բնաւ ամենեւին խափան լինին ներքին բարեկարգութեան և յառաջադիմոլթեան Վարժարանիս գլխովին...

    Ն. Ծ. Հ. Գաբրիէլ Այվազովսքի

    ...Վ. Հ. Սարգիս թուի թէ չև ևս աւարտեալ է զերկոսին թուղթս իւր բազմիջեանս, զորս անձանձրոյթ համբերութեամբ գրէ, որպէս կարծեմ, յայգուէ մինչև ցընդերեկո. զի ետ վերծանութեան լրագրոց, զուարճութիւն մեծ թուի նմա և զործ կարեւոր վիճաբանել ընդ մեծի և ընդ փոքու զննոտի խնդրոց եւ զանցելոց սուտ կամ սնոտի վարկածից, բայց ընդ մեզ (գէթ առ երեսս) բարւոք վարի...

    Ն. Ծ. Հ. Գաբրիէլ Այվազովսքի