վերջավորությունից վեվի տեղ ու պահելը ավելորդ շռայլուլթյուն է և քանի որ այդ ուն վեվ պիտի հնչվի, ու պահելու խորհուրդն ի՞նչ է. ընթերցանությունը դժարցնել։ Ինչ որ մեզ է վերաբերում, մենք ընդդեմ ենք այս տեսակ պահպանողությանը, որովհետև ծանր են գալիս հասարակ ժողովրդին այդ ձևերը, որ հազիվ հազ է կարդում։ Բացի այս ծանրությունը ավելորդ ներմուծությունը և շատ անգամ հին լեզվով էլ չեն կարող արդարանալ։ Օրինակ հին լեզվում հաշտ եմ բայը նոր լեզվի մեջ եղել է հաշտվում եմ. էլ հաշտուում եմ գրելու ժամանակ, այդ ու-ն ինչ իրավունքով և որտեղից է մտնում։ Պ. Պռոշյանցր սովորաբար գրում է՝ երգում- է, փայլում— է, կարողանում- է և այլն, այսինքն, բայ արմատի վրա ումը թողնելով, իսկ բայական վերջավորությունը եմ, ես, է առանձին գրելով։ Բայց, արդարության անունով խոստովանում ենք, որ այս ձևը բնավ պարոն Պռոշյանցին միայն սեփական չէ, այլ գրեթե բոլոր գրողներին, բացի մեզանից և պարոն Նազարյանցից, որքան հիշում ենք։ Հարկ չկա ասել, որ այս մի աններելի սխալ է, որի մասին ավելորդ չէ մի քանի բառ խոսել։ Բայը մեկ մասն բանի է, որ ցույց է տալիս անել կամ կրել դեմքով, ժամանակով և այլն։ Գործ բայ չէ, այլ անուն, իսկ գործեմը բայ է և ցույց է տալիս անելու գործողությունը առաջին դեմքում, որոշյալ եղանակով, ժամանակով և թվով։ Անելը կամ ցույց տալը, այսինքն բուն բայի պաշտոնակատարությունը երևում է այս եմ վերջավորության մեջ, որ միանալով գործի՛ն հետ, գոյական գործ անունին տալիս է բայի զորություն: Հին լեզվի մեջ միայն եմ վերջավորությունը չէ, որ ունի այս ույժը, այլ կան երեք ուրիշներ էլ, ինչպես ում, իմ, ամ. սոքա էլ ճիշտ նույն պաշտոնակատարությունն ունին, ինչպես վերը դրված եմը: Այս վերջավորությունքը առանձին առնված բայ չեն, բայացուցիչ մասնիկներ, այնպես որ թե նոքա չմիանան մեկ բայարմատի հետ, իրենք իրենց ոչինչ նշանակություն և խորհուրդ չունին։ Թեև առաջին լծորդության վերջավորությունը նման է էական եմ բային, բայց այդ պատահական նմանություն է միայն սահմանական եղանակի ներկայի և անցյալ անկատարի մեջ, որովհետև եմ բայի կատարյալը եղէ, ապառնին եղից է, մինչդեռ եմ լծորդության տակ գնացող բայերի կատարյալի և ապառնու վերջավորությունքը եցի և եղից է: Կարող են մեզ վրա ծիծաղել, թե այդ ինչ ասելու բան է որ ասում ես, ո՛վ չգիտե։ Թե ամենքը պարտակա՛ն են գիտենալ, այդ գիտեմ ես, բայց թե գիտե՞ն ստուգապես, դորան դրական ապացույց չկա, մանավանդ թե ամեն քայլափոխ հակառակ վկայությունք եմ տեսնում։ Եթե գիտենային, եթե գրելու ժամանակ իրենք իհաշիվ
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/261
Արտաքին տեսք