Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաշիվ տային, թե ի՞նչ բանի վրա են, այն ժամանակ բայական վերջավորությունը պետք չէր որ իբրև աոանձին առնված էական բայ բայարմատից բաժանեին. ի՞նչ են կարծում այդ պարոնները, խոնարհածները աներևույթ եղանա'կ է, թե ընդունելություն, որ եմ, ես, է-Լ իբրև էական բայ գրում են առանձին։ Թերևս մեր պահանջողությունը երիտասարդ գրողներից այնքան խիստ չէ, որովհետև նոցա մեծաղոււն մասը հին լեզուն չգիտե, բայց ի՜նչ ասենք այն պարոններին, որոնք ոչ միայն պարծենում են իրենց հին լեզվի գիտությամբ, որպես միակ արժանավորությամբ, այլ քսան երեսուն տարիներով, ոչ բարով, քերականություն են դաս տվել։ Պետք չէ՞ որ մտածեն, թե չէ կարելի գրել գործ եմ,մեղանչ եմ, և այլն և այլն, այլ թե գործեմ, մեղանչեմ, և այլն և այլն։Բшյց այն պարոնները մեզ կարող են ասել, թե այդ հին լեզվի կանոն է, դորանից նոր լեզվին ի՞նչ[1]։ Ինչպես թե ինչ. հին լեզվի բայը բայ է, նոր լեզվինը բայ չէ՞։ Եթե հին լեզվի, առաջին լծորդության բայերի եմ վերջավորությունը էական բա՞յ չէ դարձել և միայն այն պատճառով, որ երկու երեք ժամանակի մեջ երևում է և մնացած ժամանակների մեջ բոլորովին կորչում, որովհետև այդ եմ֊ը ունի իր սեփական վերջավոըությունքը։ Եթե եմ-ը էական բայ է, ինչպես կարծում են բաժանողքը, հարկավորապես պիտի խոստովանեն նույնպես, որ նոր լեզվի մեջ բացի էական բայից ուրիշ բայ չկա. բայց կարելի՞ է թույլ տալ մեկ լեզու, ոբ միայն էական բայ ունենա, առանց ուրիշ բայեր էլ ունենալու. հետո, կարելի՞ է մի այդպիսի լեզվով խոսել։ Կարելի է ասում են, որրվհետև էական բայը ինչ բայի որ կպչի, նորան բայացնում է և այլն։ Չպիտի մոռանալ որ նոր լեզվի մեջ, թեև գրեթե միակ լծորդությունը եմ է, այնուամենայնիվ միայն ինքը եմ—ը չէ կարող բայական զորություն տալ բառին, սահմանական եղանակում, պետք է որ նա կպչի նույնպես ում մասնիկի հետ։ Եթե ասենք կամ գրենք «նորա ձեռքերը ներկում են» և այս են-ը ընդունենք որպես էական բայ, ուրեմն ներկումը դառնում է նորան խնդիր և ուրիշ բան չէ հասկացնում, եթե ոչ այս թե «նորա ձեռքերը ներկի մեջ են»։Իսկ եթե գրենք «նորա ձեռքերը ներկումեն», այս տեղ են-ը ընդունելով որպես բայական վերջավորություն, ում-ի հետ միացած, իսկույն հասկանում ենք, թե նորա ձեռքերը ոչ թե ներկի մեջ են, այլ ներկելու գործողության վրա։ Եթե եմ, ես, է բայական վերջավորությունը էական բայ է.

  1. Մենք շատ հին լեզվով գրողներ գիտենք, որ և հին լեզվի մեշ երբեմն գործ են ածում իրենց սքանչելի տրամաբանությունը. փոխանակ գրելու ցավէ ինձ, ցավ է ինձ գրելով: