բայիս հնչեցուցանե», ուրեմն խեղճ բամբիռը մնում է անգործ, թեև տեսքի համար մեջ տեղ է բերվում։ Բայց անտիկյան բամբիռը չէ ուզում երկբայության տակ մնալ. նա դրականապես բողոքում է և ասում է թե երբ թափեցիր իր վրայից երկու երեք հազար տարեկան փոշին և ել հանեցիր կյանքի աշխարհը, ուրեմն պատշաճապես ներգործել տուր ինձ, ապա թե ոչ թո՛ղ ճնշվիմ դարերի ծանրության տակ։
Ախ, պարոններ, մաքուր սրտով և սուրբ խղճմտանքով ասում եմ ձեզ, քանի որ դուք այդ վսեմ ոճերի քամակից գնաք, միշտ անպակաս պիտի լինին ձեր գլխից այս տեսակ փորձանքներ. ձեռք վեր առեք դորանից և այն բարձրաստիճան պատվանդաններից իջե՛ք հասարակ ժողովրդի մեջ։ Հին լեզվի կարկատանները այնքան հարմարություն ունին նոր լեզվին, որքան խաչը Աթենասին, որ Սիքստոս հինգերորդը տվեց Աթենասի արձանի ձեռքը, խլելով նորա նիզակը։ Բայց նա իր խելքով ասում էր, երբեմն, Հռովմի մեջ Աթենասի պաշտողը խաշ պաշտողների արյունը թափեցին, թող այժմ խաշը հաղթական կանգնի Աթանասի ձեռքում և թո՛ղ փշրվի նորա մահաբեր նիզակը։ Մենք չենք կարող այս դրության հետևել. նոր լեզուն հնի առջև այնպես հանցավոր չէ, ինչպես Սիքստոսր հանցանք էր համարում Աթենասին քրիստոնյաների մարտիրոսությունքը։ Մնաց որ նույնիսկ Սիքստոսի գործը անխորհուրդ «է» և հիմարական, վրեժ հանել անշունչ արձանից, երբ նա քրիստոնյաների կոտորվելու ժամանակ էլ այնքան անմեղ էր իր նիզակով, որքան այժմ Սիքստոսի տված խաչով։
Համաձայն ենք, որ մեկ մարդ կարդալով մեր այս տողերը և տեսնելով, որ մենք մի կողմից վսեմ ոճերի հետևողությունը, հին լեզվից արտաքին ձևեր փոխառնուլը դատապարտելով, ինքներս շատ անգամ ավելի խրթին բառեր ենք առնում հին լեզվից, որ ժողովուրդը չէ գործածում տեղ-տեղ էլ գավառական բառեր կամ ձևեր գործ ածում, որ ամբողջ ազգի մեջ սովորական չէ, կարող է ոչ միայն զարմանալ մեզ վրա, որպես մի ինքնահավանի վրա, որ ինքն էլ չգիտե թե ինչ է ասում, այլ մինչև անգամ արհամարհել մեզ, կարծելով, թե մեր խոսքերը ուրիշ բանի համար չեն, եթե ոչ ուրիշի գրածը դատել և պակասությունքը երևան հանել. մինչդեռ մենք ինքներս մինչև մեր վիզը թաղված ենք այդ տեսակ պակասությանց մեջ։ Ավելորդ չէ երկու խոսք ասել այս պատճառով, որ երևցած հակառակությունը բացատրվի։
Նոր լեզվի հնից գլխավոր և հիմնական տարբերությունը էապես հիմնված է բանի կազմության վրա, բաղդասության և ձևերի վրա։ Ստույգ է, որ հին լեզվի բառերի շատ մասը մոռցել է ժողովուրդը, ստույգ