Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

ԹԵ ԻնՉԵՍ ՄԵՐ ՀԱՅԱՅՔԸ ՄԻ ՕՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անշուշտ, մեր խոսքը վերաբերում է այնպիսի օրագիրն երի։, որ մասնավորապես նվիրած չեն իրենց գործունեությունը այս կամ այն հատուկ ասպարեզի կամ գիտության, այլ գնում են կամ ուզում են գնալ միջին ճամփով, ընդհանրապես։ Եվ հազիվ թե մեր ազգի մեջ կարող էր գոյանալ կամ շարունակվիլ մի այնպիսի օրագիր կամ պարբերական հրատարակություն, որ նվիրված լիներ մասնավորապես այս կամ այն նյութի։Այս խոսքը ասում ենք մենք, նայելով մեր ազգի ներկա վիճակին. ընդհանրապես և անխտիր ամեն բանի հետ գործ ունեցող օրագիրը բնականաբար պիտի և ավելի շատ ընթերցողք ունենա, մինչդեռ այս կամ այն մասնավոր նյութի նվիրված օրագիրը կարող է միայն աչքի տակ ունենալ մի փոքր հասարակություն, որ պարապում էր մասնավորապես այն նյութով կամ առարկայով, որին նվիրել էր օրագիրը իր գործունեոլթյունը։ Եվ որովհետև հասարակ օրագիրների տարածվելու վիճակը և չափը շատ լավ հայտնի է մեգ թե այստեղ Ռուսսիո մեջ և թե Տաճկաստանում, այս պատճառով էլ ասացինք, թե մասնավոր խորհրդի նվիրված օրագիր չէ կարող գոյանալ կամ շարունակվիլ մեր մեջ ներկայումս։

Մենք չենք ելած քննելու այն պատճառները, որից առաջանում են մեր օրագիրների տարածության սահմանափակությունը. այդ բանը պիտի ձգեր մեզ ոչ միայն մետաֆիզիկական քննողոլթյանց, այլև մի քանի տնտեսական խնդիրների քննողոլթյանց մեջ, որ մեր ներկա խորհրդին բնավ վերաբերություն չունի։ Մեր դիտավորությունը է միայն հայտնել մեր կարծիքը մի օրագրի մասին, թե նա ինչպես պիտի լիներ ինքը իրեն։ Այս մասին, եթե ոչ գրով, գոնե բերանացի շատ լսած ենք բացակարծիքներ

273

18-715