խոսում, ֆիզիոլոգիայի վրա, կամ ուրիշ այս ու այն գիտությանց վրա, որ մեր ազգին անհասկանալի է։
Երրորդ հանցանք. Հյուսիսափայլը ազգային նյութեր չունի իր մեջ, այլ ինչ կա չկա եվրոպական լեզուներից ‹Է› առնված:
Այս հանցանքները հրապարակում էին և իրենց դատապարտության վճիռն էլ քամակիցը տալիս, որ ունայնացնում էր Հյուսիսափայլի խորհուրդը: Ես այդ ունայն հռչակված աշխատության մասնակից էի, հայտնի է, թե մեր սքանչելի պարոնների կշտամբանքի մի բաժինն էլ ուղղակի ինձ էր հասնում։
Ամեն այսպիսի դիպվածներում (երբեմն պատահում էր, որ հինգ տասը հոգի միասին էին գալիս վրաս), ես խնդրում էի նոցանից ցույց տալ ուղիղ ճամփան, եթե մերը մոլորական էր. բայց և ոչ մի անգամ լսում էի այգ ուղիղ ճամփի մասին, որովհետև մեր ընդդիմախոսքը ասում էին թե իրենք էլ չգիտեն. միայն մերի մոլորականությունը և մեր աշխատության ունայնությունը գիտեին !!!
Կանոնավոր կերպով վեճ բանալ այդպիսիների հետ անհնար էր, որովհետև կանոնավոր խոսակցությունը երկու կողմից էլ տրամաբանություն է պահանջում. բայց և այնպես առանց ճշմարտությունը թաքցնելու ցույց էի տալիս Հյուսիսափայլի իրավունքները, որ կամքի կամ ճաշակի վրա ոչ, այլ էական հիմքերի վրա էին ամրացած. միևնույն ժամանակ խոստովանելով լեզվի անկատարելությունը, թեև Հյուսիսափայլի բամբասված լեզուն, նորա հրատարակողի և գործակցի բամբասված ձև ու ոճերը սկսում էին աննկատելի կերպով ազդել նաև մեր ընդդիմախոսների լեզվի վրա, թերևս նոցա կողմից բոլորովին ակամա և առանց գիտնալու։
Հյուսիսափայլի լեզվի թերությունքը, այդ լեզվով գրողների անձնական պակասությունը չէր, այլ մանավանդ նոր լեզվի մանկության պակասությունը։ Եվ երբ նոր լեզուն, տակավին անմշակ, չուներ այն հատկությունքը, որ անշուշտ պետք էին հիմնավոր և կանոնավոր կերպով ամեն բանի վրա խոսելու համար, երբ Հյուսիսափայլի գրիչքը այս կամ այն գաղափարի հայտարար ձևը ժողովրդի մեջ չգտնելով և ժողովրդին հայտնի բառերով գործ էին դնում մի ձև բուն հին լեզվի ոգուն հավատարիմ մնալով,— Հյուսիսափայլը գերմանախոս էր դառնում!! Հին և նոր լեզվի ընդդեմ մեր սքանչելի հայկաբանների անխտիր գործ դրած բառերը և ոճերը, երբ մենք գործ չէինք դնում, Հյուսիսափայլը գերմանախոս էր դառնում։
Երբ Ֆրանկի moyen, ռուսի средство և տաճկի վաքըթ բառերը մեր