Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այո՛, կառավարության մտքից ևս չանցած բռնություններ են հնարում ընդդեմ ազդին, փոխանակ արդե՛ն եղածի դառնությունը ամոքելու։ <<Ո՞ տայր զգլուխս իմ ՝ի ջուր և զաչս յաղբիւրս արտասուաց և նստեալ՝ լայի զթշուառութիւն ազգիս>>։

Ողբա՛մ զքեզ, հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանո՛ւրց հիւսիսականաց վեհագոյն։

Ողորմի՛մ քեզ, եկեղեցի՛ Հայաստանեայց...

Մի քանի հետսընթաց օրագիրք տակավին ուսած չլինելով, թե ճշմարտության չափը բարեկամությունը կամ թշնամությունը չէ, թե երկու մարդ կարող են միմյանց ներհակ կարծիք ունենալ, առանց միմյանց թշնամի լինելու, առանց միմյանց գլխին անեծք կարդալու, թև առին ու թռան, որպեսզի ավելի որոշ կերպով ցույց տան ազդի ողջամիտ մասին յուրյանց որպիսությունը և ընտրած ճանապարհների ուղղությունը։

Արշալույս. 14 դեկտեմբեր. 1863. թիվ 716. Զմյուռնիա։ «Մեղու հանդիսին խմբագիրը Քաղաքական ժողովոյն ազգասիրական տնօրենությանցը հնազանդիլ չուզելով, նույն ազգային մեծարգո ժողովը հատուկ հայտագրով մը խնդրեց Բարձրագույն Դոնեն, որ հրաման տա առժամանակյա կերպիվ դադրեցնելու հիշյալ հանդիսի հրատարակությունը»: Երազդ դեպ ի բարին, Արշալույս:

Ու՞յք են, և ի՞նչ են Քաղաքական ժողովի ազգասիրական տնօրենությունքը, որոց չէ կամեցել հնազանդիլ Մեղուն, ե՞րբ և ո՞ւր։ Մեք կարծում ենք, թե մաքուր խղճմտանքը պիտի լինի մի օրագիր հրատարակողի ուղեցույց և ոչ թշնամական ախտերը և բորբոսած դաժանությունքը։ Մի՞թե կարող էին պատիվ բերել Արշալուսին նորս։ անհիմն խոսքերը,որ մեք մեջ բերեցինք, մի՞թե ստուգապես հավատում է Արշալույսը, թե կարդացողը չէ հասկանալու, թե ի՛նչ հոգուց էին բխած այն տողերը։

Ահա՛ և Մասիսի 617 համարի մեջ Մեղուի մասին հրատարակածը. «Մեղու հանդեսին խմբագիրը Քաղաքական ժողովեն քանիցս անգամ ժողովին ներկայանալու հրավեր ընդունելով մտիկ չընելուն և չներկայանալուն համար, Քաղաքական ժողովը հատուկ հայտագրով մը հիշյալ թերթին առժամանակյա դադարումը խնդրեց Բարձր. Դռնեն»։

Մասի՛ս, եթե քեզ մի փորձանք պատահեր և ստուգապես դադարեիր, Հյուսիսափայլը երաշխավոր է, որ Մեղուն չէր լինելու քո դժբախտության փողահարը, ո՛ւր մնաց, որ չեղած հրավերներ հնարել և մի խոսքով մի ամբողջ վիպասանություն (երես 226)։

Ստույգ եղելությունը պատմեց Մեղուն համարով և, թո՛ղ այո,