Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


խնջույքներում. տարին տասներկու ամիս աբեղաթողի տոն է նոցա համար, ուստի և միշտ կարող է մոլիլ:

Բայց բուն «անձնական պատվի չդպչելու» խնդիրը քննելով, տեսնում ենք, որ դա մի խայծ է, վարչության բռնակալության կարթի ծայրը անցուցած և տղայական ու ծիծաղաշարժ մի խայծ. պատճառ, անձնական պատվի, չդպչել հասկացել ես և պիտի հասկանան, երբ մի օրագիր հրապարակ է հանում այս կամ այն պաշտոնական անձին ըստ պաշտոնի չարագործությունքը. ապա թե ոչ, արդյոք որո՞ պատիվը վշտացուցին: Ոչ ոք կարող է մարդու պատիվը արատավորել. «Ոչ ոք վնասի, եթէ ոչ յիւրմէ». իսկ արդ, եթե մարդը ինքը յուր գործերով արատավորել է յուր պաշտոնատարությունը, յուր անձը, ասենք միանգամայն, եթե այնուամենայնիվ ոչ միայն հանցավոր չէ նա, այլև վարչության հարգությանը արժանի, այդ գործերը հականե և հանվանե հրապարակի առաջև դնո՞ղն է պատժի և դատապարտության արժանին, Ո՞ր օրենքով, ի՞նչ արդարությամբ։— Հը՜ մ...

«Եւ օրէնս արդարութեան բռնութիւն մեր եղիցի... Դարանակալ լիցուք արդարոյն, զի դժպհի եղև մեզ և հակառակ կայ գործոց մերոց, և նախատինս դնէ մեզ ղյանցանս օրինացն և բամբասէ... Ծանր է մեզ և տեսանելի գնա, զի աննման են այլոց կեանք նորա և այլազգի շավիղը նորա։ Ի գարշութիւն համարեցաք նմա, և խորշի ի ճանապարհաց մերոց, իբրեւ ի պղծութեանց... Մահո՜ւ խայտառակութեան դատեսցուք գնա»...

Հիանալի՜... Այս բոլոր դրվածը կատարելուց հետո, Մեղուի թաղմանից վերադառնալով, «խահվե մըն ալ առե՜ք», գուցե այն ժամանակ ինք «գինքերդ գտնաք» և ազգի խնամածության վերա դարձնեք գո՛նե քառորդը այն զգաստ ու արթուն ուշադրության, որ ունիք Մեղուի վերա: Բայց, խրատ մի տամ ձեզ, զգո՜ւյշ կացեք, որ Մեղուից փախչելով, եգիպտական շանաճանճից չբռնվիք, որ մեղուի նման մեղր և մոմ չտալուց հետո, կարող է և առ ի մահ խայթել։ Ո՜չ ցայն չափ պիտի վշտանայիք, եթե տերության առթելով երեսի վերա մնային ազգի գործերը։ Ո՛չ այնքան զայրանայիք, եթե կառավարութենից հալածվեր տպագրության ազատությունը. բայց մինչև ի մահ տրտում ենք, երբ լույս ցերեկով տեսանում ենք, որ ազգի ցավերին դարման տանելու խորհրդով ընտրած պարոնները յուրյանց մատով հանում են ազգի աչքը. դառն արտասուք են թափվում մեր աչքից, տեսանելով որ այդ պարոնները,