Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅՈ8 ՍՊԱՐԱՊԵՏ ԵՎ ՄԱՐԶՊԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ՏԻՐՈՋ ՎԱՀԱՆԻՆ

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑՈՒ ԳՐԱԾ

Թ Ո Ի Ղ Թ Ը1

ԱՄԻԹ ՔԱՂԱՔԻՑ

ՄԵՂԱԴՐՈԻԹՅՈԻՆ ՍՏԱԽՈՍ ԱԲԵՂԱՆԵՐԻՆ

ԹՂԹԻ ԱՌԱՋԱԲԱՆԸ2

Աստվածային շնորհը միշտ լուսավորում է արդարություն սիրողներին և մանավանդ նորանց, որ սորվելով քրիստոսից, որ ասում է «քննեցեք գրքերը»3, աստվածային բանի քննությանը պարապեցան։ Մեծ շահ համարելով իրենց անձերին երկնավոր խոսքը, միշտ պատրաստ ունեցան, որ թե իրենց և թե լսողների հոգիները թևավորեն այն տեսակ առաքինության մասների հասնելու համար․ որովհետև, զորության և իմաստության որպես պատճառ ընդունեցին այդ խոսքը, սորվելով մարգարեից, որ ասում է, թե «Ով որ պատվականը անարգից հանե իմ բերանը կլինի»4։ Պատճառ, ճշմարիտ, արդար և օրինավոր խոսքը, ժողովրդին խրատելու համար ասված, երկնավոր լուսով ծաղկեցնելով, պտղաբեր է անում լսողների հոգիները: Այս մարզիկը, վաճառականների նման, ծով ու ցամաք ման են գալիս, իրենց մտքի խորհուրդը երկնավոր և չապականվող գանձով հարստացնելու համար, որ իրենցից խնդրողներին տալ կարողանան աստվածային խոսքը, հոգու փրկության համար։

Այս տեսակ մարգերից մեկը, երանելի Ղազարը, սիրող և պարապող այսպիսի երկնավոր արվեստի, դեռ երեխայական հասակից սկիզբն անելով բանական գիտության պարապելու, Հունաց աշխարհը գնաց, և